News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել է 1 349-ով՝ հասնելով մինչե 32 548-ի, այսպիսով գերազանցվել է մեկ օր առաջ սահմանված ռեկորդը (1 262): Այս մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը, որը երեկ երեկոյան հրապարակել է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մահվան դեպքերի թվով Բրազիլիան սրընթաց հասնում է Իտալիային, որտեղ իշխանությունների տեղեկություններով՝  այս պահին հաշվվում է կորոնավիրուսի հետեւանքով 33 601 մահացած:

Բրազիլիայում եւս 4,1 հազար մահերի պատճառը, որոնք նույնպես կարող են կապված լինել կորոնավիրուսի հետ, պարզվում է: Առողջապահության նախարարության թարմացված ամփոփագրի համաձայն՝  երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 584 016, որոնցից վերջին 24 ժամում հայտնաբերվել է 28 633 դեպք: Ապաքինվել է 238 617 մարդ:

Երկրում ինֆեկցիայի տարածման էպիկենտրոնն է հարավարեւելյան Սան Պաուլու նահանգը եւ նրա նույնանուն մայրաքաղաքը, որի ագլոմերացիայում բնակվում է 21 մլն մարդուց ավելի: Նահանգում կան մոտ 123,5 հազար վարակակիրներ եւ 8,2 հազարից ավելի մահացածներ: Վարակվածների թվով երկրորդն է դարձել հարեւան Ռիո դե Ժանեյրոն (59,2 հազարից ավելի վարակվածներ), որտեղ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 010 մարդ: Երրորդն է դարձել հյուսիսարեւելյան նահանգ Սեարան (ավելի քան 56 հազար վարակակիրներ եւ 3 605 մահացածներ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ