News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունիսի 5-ին տեղի է ունեցել հանդիպում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը, ողջունելով նախաձեռնությունը, բարձր է գնահատել ասոցիացիայում ընդգրկված անդամների դերը երկրի պետականաշինության գործում՝ նշելով, որ հենց նրանք են եղել Արցախյան շարժման առաջամարտիկներն ու նվիրյալները, որոնց ակտիվ և արդյունավետ գործունեության շնորհիվ ամուր հիմքերի վրա է դրվել երկրի զարգացումը:

«Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Գրիգորյանը իր և կազմակերպության անդամաների անունից շնորհավորել է Արթուր Թովմասյանին ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ համատեղ ուժերով առավել մեծ արդյունքներ կարձանագրեն խորհրդարանական և այլ հարթակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեության ուղղություններին ու խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ