News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը չի տարհանի դեպի հայրենի իր քաղաքացիներին, որոնք արտերկրում հանգիստն անցկացնելու ժամանակ վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում։

«Ովքեր արձակուրդի ժամանակ վարակվել են կորոնավիրուսով, չեն կարող հույս ունենալ, որ մենք կտեղափոխենք նրանց հետ դեպի Գերմանիա,-ընդգծել է քաղաքական գործիչը։-Իհարկե, ծայրահեղ դեպքերում մեր հյուպատոսությունները պատրաստ կլինեն ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։ Սակայն Գերմանիայի կառավարությունը չի կարողանա եւս մեկ անգամ կազմակերպել ավիաչվերթ հանգստացողներին հայրենիք տեղափոխելու համար»։

Հունիսի 3-ին Մասը հիշեցրել է, որ հունիսի 15-ից Գերմանիայում կչեղարկվի նախազգուշացումը դեպի մի շարք եվրոպական երկրներ ճանապարհորդելու մասին նախազգուշացումը, հաղորդում է DW-ը։

«Մենք ցանկանում ենք հնարավորություն ունենալ հենվել փաստի վրա, որ մեր քաղաքացիները, հաշվի առնելով վիրուսի տարածումը, ճանապարհորդությունների ժամանակ կցուցաբերեն առավելագույն զգուշություն»։

Ընդ որում՝ ԱԳ նախարարը չի պատասխանել հարցին, թե երբ կչեղարկվի ԵՄ սահմաններից դուրս, օրինակ, դեպի Թուրքիա ուղեւորությունների մասին նախազգուշացումը։ «Թուրքիայի կառավարության հետ անցկացվում են բանակցությունները»,-ասել է նա այդ կապակցությամբ՝ հավելելով, որ ամեն ինչ կապված է համաճարակաբանական իրավիճակի զարգացումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ