News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե նայեք, մենք 44 ապրանքային շուկա ենք ուսումնասիրել. բացի մի քանի ապրանքներից՝ ցիտրուսային մրգեր, կոճապղպեղ (իմբիր) եւ դիմակներ, այլ գնային բարձրացումներ չեն նկատվել այս ժամանակահատվածում: Այս մասին Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

«Այսինքն բացի դոլարի կուրսի տատանումից եւ ճանապարհածախսի թանկացում, որը շատ փոքր ազդեցություն թողեց, գների էական բարձրացում չի եղել: Առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներում գների նվազում կա: 2018-2019 թվականների համեմատությամբ այդ նվազումը բավականին ակնհայտ է»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Նա ընդգծեց, որ այս պահին որեւէ դեֆիցիտ չկա, որեւէ խանութում դարակների դատարկություն չի եղել. «Միայն կոճապղպեղի դեպքում եղավ, որը հասկանալի է: Կոճապղպեղի սպառումը շատ փոքր քանակի է, բնակչությունը միանգամից մեծ գնում կատարեց եւ այն արագ սպառվեց մինչեւ նոր ներկրում տեղի ունեցավ: Դիմակների դեպքում էլ ամբողջ աշխարհում կար դեֆիցիտ, որովհետեւ այն երկրները, որոնք արտահանում են դիմակներ, չէին արտահանում, քանի որ ներքին սպառման խնդիր ունեին»,-ասաց Գեղամ Գեւորգյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ուսումնասիրեն նաեւ թեստերի շուկան, քանի որ հիմա մասնավոր ընկերությունները եւս թեստավորում են իրականացնում, նա պատասխանեց, որ մինչեւ հիմա թեստավորման գործընթաց իրականացնում էր միայն պետությունը. «Եթե մասնավորները սկսեն թեստավորում իրականացնել եւ անհրաժեշտություն լինի գների վերահսկողություն իրականացնել եկամ չարաշահումների կանխման խնդիրներ լուծել, ապա դրանք անպայման կանենք: Այս պահին նման ազդակ կամ խնդիր չի եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ