News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցությունը՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվի նվազման պայմաններում։ Այս մասին ասվում է կողմերի միջեւ հեռախոսազրույցի արդյունքում ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Կողմերը մանրամասն քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ փոխգործակցության հեռանկարները` աշխարհում կորոնավիրուսային վարակով հիվանդացության դեպքերի աստիճանական նվազման պայմաններում: Պայմանավորվել են պահպանել սերտ համակարգումը երկկողմ համագործակցության փուլային վերականգնման գործընթացում»,- ասել են դիվանագիտական գերատեսչությունում:

Նախարարները նաեւ կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արեւելքում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ: «Սիրիայի իրավիճակի հետ կապված՝ վերլուծվել է իդլիբյան դեսկալացիայի գոտու հարցով ռուս-թուրքական համաձայնագրերի կատարման ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաեւ լիբիական կարգավորումը: «Հաստատվել է Լիբիայի հակամարտող կողմերի հաշտեցման համար պայմաններ ստեղծելու փոխադարձ տրամադրվածությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման օգտին: Հաստատվել է Լիբիայում ՄԱԿ գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցչի արագ նշանակման անհրաժեշտությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ը:

Ռուսաստանի ԱԳՆ-ում հաղորդել են, որ նախարարները կողմ են արտահայտվել պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում փակուղու արագ հաղթահարմանը՝ «կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային միջնորդների «քառյակի», Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության աջակցությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ