News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չէի խոսի այս մասին, եթե քաղաքական իշխանությունը չզբաղվեր երեսպաշտությամբ ու չփորձեր տարբեր միջոցներով այս խայտառակ ձախողման համար պատասխանատվությունը թողնել «ժողովրդի» վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի ծավալուն նախադեպային իրավունք, որով պետությանը պարտավորեցնում է, նախ, առողջապահական համակարգն այնպես կազմակերպել, որ անձինք ունենան պատշաճ բուժօգնության հնարավորություն, և երկրորդ՝ պատշաճ քննություն իրականացնել անձի մահվան դեպքում՝ պարզելու և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, եթե իհարկե կա՛ն մեղավորներ։ Իրավաբանները դա կոչում են «կյանքի իրավունքի (ՄԻԵԿ 2-րդ հոդվածի) ընթացակարգային բաղադրատարր»։

Ընդ որում, մահվան պատճառների պատշաճ քննություն իրականացնելու պետության այդ «պոզիտիվ պարտականությունը» (սա մասնագիտական տերմին է) լիարժեք տարածվում է նաև առողջապահական համակարգի հոգածության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերի վրա։

Կորոնավիրուսից արդեն ունենք շուրջ 300 մահ, որոնցից 217-ը՝ «առաջին ցուցակով», իսկ 74-ը՝ «երկրորդ ցուցակով» (մի հարցրեք տարբերությունը․ ոչ ոք էլ չգիտի, քանի որ դիահերձումներ օրենքով չեն կատարվում)։ Արդյո՞ք պետությունն իրականացնում է պատշաճ քննություն։ Արդյո՞ք պարզում է մահվան պատճառը և մեղավորներին, թե ոչ։ Օրինակ՝ ըստ վարչապետի՝ առնվազն մեկ մարդ մահացել է, քանի որ անհրաժեշտ բուժօգնության համար «չկար ազատ տեղ»։ Այս ամենը մի օր պե՞տք է իրավական գնահատական ստանա։

Ի դեպ, քննարկման առարկա հարցերից մեկն էլ լինելու է հետևյալը. չդիահերձելու պահանջ օրենքով սահմանելը արդյո՞ք նպատակ է հետապնդել թաքցնել ապացույցները, թե՞ ոչ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ