News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի միջեւ չկա լարվածություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Բաբայանը։

Մեր հարաբերությունները շատ լավ են, գործնական, նույնիսկ առիթներ ենք ունենում իրար հետ հանդիպելու, սուրճ խմելու։ Այն հրապարակումները, որով իմ եւ Կապանի քաղաքապետի միջեւ կա լարվածություն, սուտ է»։

Անդրադառնալով Քաջարանի դեպքերի՝ լրագրողը դիտարկում արեց, որ այդ դեպքերը կապվում է քրեաօլիգարխիկ շրջանակների հետ, երբ Հունան Պողոսյանը նշանակվեց մարզպետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մեսիջն այն էր, որ Սյունիքում Պողոսյանի կողմից կհաջողվի կոտրել քրեական բարքերը, Նարեկ Բաբայանն ասաց. «Եկեք ես այդ ամենին չտամ գնահատական։ Սակայն այն, որ պարոն Պողոսյանի նշանակվելուց հետո մարզում եղել են բազմաթիվ դրական փոփոխություններ, դա կվկայի մարզի ցանկացած բնակիչ։ Այո, բոլոր մարզերում էլ կարող են միջադեպեր լինել, ուղղակի այս միջադեպն առանձնացավ նրանով, որ փորձեցին քաղաքական բնույթ տալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ