News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Դա նշանակում է, որեւէ հանրային սննդի կետերում չի կարող կազմակերպվել խնջույքի կամ այլ հավաքի որեւէ տեսակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, հանդիպում եւ այլն, որտեղ մարդկանց քանակը 5-ից ավելի է:  ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետամուտ է պարետի որոշումների կատարմանը:

Այսօր՝ 10.03.2020թ, ՍԱՏՄ մասնագետների կողմից կազմված արձանագրությունների հիմքով, 72 ժամով Երեւանում կասեցվել է երկու, իսկ Շիրակի մարզում մեկ ռեստորանի աշխատանքը: Հանրային սննդի այս օբյեկտներում անցկացվել են բազմամարդ հարսանիքներ:

Այսօր 24 ժամով կասեցվել է նաեւ մի շարք այլ հանրային սննդի կազմակերպությունների, իրացման կետերի՝ խանութների եւ արտադրությունների գործունեությունը:

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ ՍԱՏՄ աշխատակիցները շարունակել են լայնածավալ ստուգայցերն ամբողջ հանրապետությունում: Մշտադիտարկումներին կհաջորդեն կասեցումները, քանի որ, թեեւ տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս:

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ