News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը մտադիր է օպերատիվ կերպով լուծել թափառող շների խնդիրը քաղաքի փողոցներում: Այս մասին հունիսի 10-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Թափառող շների խնդիրը, նրա խոսքով, առաջացել է ղեկավարության փոփոխության արդյունքում «Թափառող կենդանիների չեզոքացման կենտրոնի» ժամանակավոր անգործության պատճառով:

«Մենք կարծում ենք, որ շուտով մենք ավելի արդյունավետ համակարգ կունենանք, քանի որ կենտրոնի նոր շենք է կառուցվում»,- ասաց մայրաքաղաքի փոխքաղաքապետը:

Ինչպես նշեց Սարգսյանը, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնին» արդեն հաջողվել է իրականացնել թափառող շների ստերիլիզացման աշխատանքների պլանավորված ծավալի 50 տոկոսը:

«Նախատեսվում է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» նոր մասնաշենքում կարող է ավելի քան 300 շուն պահվել՝ բուժման, մեկուսացման եւ այլ նպատակներով»,- ասաց Սարգսյանը:

Նշենք, որ Երեւանում եւ Հայաստանի մարզերում թափառող շների խնդիրը սրվել է: Երեւանի քաղաքապետարանում հավաստիացնում են, որ զբաղվում են այս խնդրով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ