News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում , որով ավելի են խստացվում Արցախի Հանրապետություն մուտք գործելու սահմանափակումները: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Մասնավորապես, հունիսի 15-ից ԱՀ քաղաքացիները (բացառությամբ մինչև վեց տարեկան երեխաների) Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի դեպքում՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ (ռապիդ) թեստի դեպքում՝ երկու օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը:

Սույն կանոնից բացառություն կարող է արվել միայն Պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:

Թեստի պատասխանը բացասական լինելու և զննությամբ վարակի ախտանիշներ չհայտնաբերվելու դեպքում բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման (բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և մեկ ուղեկցողի):

Թեստի պատասխանը դրական լինելու կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում այդ անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ:

Վերոնշված իրավակարգավորումը վերաբերում է նաև ԱՀ քաղաքացի չհանդիսացող անձանց՝ այն տարբերությամբ, որ թեստի պատասխանը չներկայացնելու, թեստի դրական պատասխանի կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում ընդհանրապես կարգելվի նրանց մուտքն Արցախի Հանրապետության տարածք»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ