News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համաճարակը զգալի հարված է հասցրել անշարժ գույքի իտալական շուկային, սակայն երկրում սահմանափակումները հանելուց հետո այն սկսել է աստիճանաբար վերականգնվել: Չինկուեֆրոնդի կոմունան, որը գտնվում է Կալաբրիա մարզում, առաջինն է դարձել, որտեղ վերսկսվել է 1 եվրո արժեքով տների վաճառքը, հայտնում է CNN travel-ը:

Համայնքի իշխանությունները հայտարարել են ինֆեկցիայի դեմ հաղթանակի մասին եւ հույս են հատնել, որ «COVID-19-ից ազատ» վայրեր կարգավիճակը կօգնի գրավել նոր մարդկանց եւ լուծել ժողովրդագրական խնդիրը: Բանն այն է, որ երիտասարդները ստիպված են այս վայրերից հեռանալ աշխատանք գտնելու նպատակով: Արդյունքում բնակչությունը կրճատվում է, իսկ գյուղերը մահանում են:

Չինկուեֆրոնդիի քաղաքապետի խոսքով՝ իրավիճակն այնքան լուրջ է, որ կոմունայի փրկության ծրագիրը ստացել է «գեղեցկության գործողություն» ծածկագրային անվանումը: Տների նոր տերերի որոնումը համայնքի ավերված հատվածների վերակառուցման ծրագրի անքակտելի մասն է: Դրան նպաստում է դրական համաճարակային իրադրությունը. Չինկուեֆրոնդիում բնակիչների շրջանում չի գրանցվել վարակման ոչ մի դեպք: Ինֆեկցիայի հնարավոր տարածման տեսակետից այն նաեւ համարվում է Իտալիայում առավել անվտանգ մարզը:

Գնորդներին ներկայացվող միակ պահանջը 3 տարվա ընթացքում գնված շենքի վերանորոգման անհրաժեշտությունն է: Մյուս մարզերում սովորաբար պահանջվում է 5 հազար եվրոյի գրավադրում կատարել: Եթե պայմանները չեն կատարվում, ապա փողը չի վերադարձվում: Չինկուեֆրոնդիում համակարգը գործում է փոքր-ինչ այլ կերպ: Մինչ վերականգնողական աշխատանքներն ընթանում են, գնորդը վճարում է միայն մեկ գանձում՝ 250 եվրո չափով: Եթե երեք տարում դրանք չեն ավարտվում, ապա տանտերը կտուգանվի 20 հազար եվրոյով, սակայն սկզբնական մուծումը չեն վերցնի պետության օգտին:

Այս տարեսկզբին 1 եվրո գնով տների վաճառք էր սկսվել Բիզաչա կոմունայում: Այդ ժամանակ վաճառքի էր դրվել 90 պատմական շենք: «Սկսնակներին այստեղ շփացնում են եւ նրանց մասին հոգ տանում: Մենք ցանկանում ենք, որ այս վայրը կրկին փայլի»,- ասել էր Բիզաչայի փոխքաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ