News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուշարձանների դեմ պատերազմը հասել է Իռլանդիա:  Միանգամից մի քանի քաղաքական գործիչ կոչ է արել ապամոնտաժել Քրիստոֆոր Կոլումբուսի հուշարձանը, որը տեղադրված է Գոլուեյ քաղաքում:

Կոչը արվել է՝ ի աջակցություն ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ակցիաների, հաղորդում է RG-ը:

«Համերաշխություն՝ Մարդիկ շահից կարեւոր են» դաշինքի պատգամավորներն ու ձախական ակտիվիստները  կոչ են արել ազատվել հուշարձանից, որը «կեղծ պատկերացում» է տալիս Կոլումբուսի մասին՝ որպես  բացառապես առաջին հայտնաբերող, այլ ոչ թե որպես ստրուկների առեւտրի ինդուստրիայի հիմնադիր:

Հարեւան Մեծ Բրիտանիայում թեժ փուլում է գտնվում «սխալ» պատմական ժառանգության դեմ պայքարը: Բրիստոլում ապամոնտաժել են քաղաքական գործիչ Էդուարդ Կոլստոնի արձանը, որը կարողություն է դիզել ստրուկների առեւտրի վրա: Լոնդոնում Ուինսթոն Չերչիլի բրոնզե արձանի բախտն ամենից շատն է բերել. պարզապես դրա վրա գրել են «ռասիստ»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ