News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ՝ այսօրվա իրավիճակի եւ արված քայլերի վերաբերյալ գնահատականներ տալու համար պետք է ժամանակ անցնի: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Նման մոտեցում ունեմ ոչ միայն ես, այլ եթե ուշադիր եք եղել, շատ զարգացած երկրներ խոսում են այն մասին, որ այդ թվում միջոցառումների եւ կարանտինի արդյունքների մասով  գնահատականներ պետք է տալ ժամանակ անց:

Իսկ դուք գիտե՞ք, որ կա փորձագիտական թեզ, որ օրինակ, կոշտ կարանտինը, այո, ինչ-որ դիսկրետի իմաստով, ինչ-որ ժամանակահատվածում տալիս է դրական արդյունքներ, բայց այդ կարանտինը դադարեցնելուց հետո իր հետեւանքները շատ ավելի ծանր են լինում: Ես չեմ կարող ասել, որ դա այդպես է, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ այդպիսի փորձագիտական եզրահանգում էլ կա: Դրա համար մինչեւ մենք առնվազն պանդեմիայի երեւույթը չչեզոքացնենք, խորհուրդ չեմ տալիս գնահատականներ տալ: Այդ գնահատականները լիարժեք չեն լինի»,-ընդգծեց փոխվարչապետը:

Հարցին, թե կառավարությունը չի՞ ցանկանում հանձնաժողով ստեղծել այս իրավիճակի պատճառները հասկանալու համար, նա պատասխանեց. «Հանձնաժողովը գործընթացի իրականացման ձեւ է, ես խոսում եմ տրամաբանության մասին: Իահրեկ, պետք է հասկանալ գոնե ապագայի, գոնե սերունդների համար, թե ին է սա նշանակում եւ ինչպես է պետք դրա դեմ պայքարել: Բայց դա պետք է անել, կամ պետք է խոսել դրա մասին ոչ թե այն ժամանակ, երբ պանդեմիան դեռեւս առկա է, այլ երբ այն վերացված է: Երբ դա կվերանա, ես վստահ եմ, որ կվերանա, այդ ժամանակ ճիշտ կլինի խոսել պատճառների մասին եւ քայլերի մասին, որոնք դրական են ազդել, թե բացասական: Այդ գնահատականը ոչ դուք, ոչ ես, անգամ փոփրձագետները չեն կարողանում տալ:

Արդյունավետության գնահատականը կարելի է տալ միայն այն ժամանակ, երբ արձանագրվի, որ դա վերացել է: Ընդ որում, ոչ մի տեղ չի վերացել: Հիմա ո՞ր երկրի հետ եք ուզում համեմատել, որ մենք գնահատենք արդյունավետությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ