News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կոչ է արել տուգանել ռասիզմի դեմ զանգվածային ակցիաների մասնակիցներին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար սահմանված սահմանափակումները չպահպանելու համար, գրում է DW-ը: 

Նա բողոքի ակցիաները նկարագրել է որպես «անարգանք այլ ավստրալացիների նկատմամբ»:

Ավելի վաղ Վիկտորիա նահանգի իշխանությունները հայտնել են, որ Մելբուրնում ցուցարարներից մեկի մոտ կորոնավիրուսի է հաստատվել:

Մորիսոնը հայտարարել է, որ Ավստրալիայում ստրկություն չի եղել: Դա առաջացրել է պատմաբանների եւ ակտիվիստների զայրույթը:

Black Lives Matter շարժումը, որը հիմնվել է 2013-ին, հանդես է գալիս սեւամորթների նկատմամբ բռնության դեմ: Վերջին շաբաթների ընթացքում ակցիաներ են սկսվել ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո:

Ջորջ Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին Մինեապոլիսում այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկելու ժամանակ գրեթե 9 րոպե խեղդել են նրան: 46-ամյա աֆրոամերիկացու մահը մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ աշխարհում: Անզգուշությամբ մահ պատճառած ոստիկանին, ինչպես նաեւ մյուս երեք ոստիկաններին մեղադրանք են առաջադրել:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ