News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական հայտարարություն է տարածել ի պատասխան Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողների:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի Տիկնայք եւ Պարոնայք

Կրկին հորդորում ենք չաղավաղել պատմա - իրավական ճշմարտությունները եւ չտրվել Լեռնային Ղարաբաղ եւ դրա շրջակա տարածքներ բառախաղին, որովհետեւ խոսքը Արցախի Հանրապետության մասին է։

Ավելի քան 30 տարի մենք պայքարում ենք մեր ազգային ինքնորոշման իրավունքի համար եւ երբեւէ օկուպանտներ չենք եղել, երբեք ցեղասպանություններ չենք կազմակերպել։ Մեզ պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրել ենք մեր հայրենիքի միայն ու միայն մի հատվածը, որը ամենաչնչին երաշխիքն է Արցախի խաղաղ ժողովրդի անվտանգության համար։

Խնդրին ակնհայտորեն չտիրապետելու կամ Ադրբեջանական լոբբիստների ազդեցության տակ ընկնելու արդյունքում փորձ է կատարվում խոչնդոտելու մեր անվտանգության երրրորդ ճանապարհի շինարարությունը Հայաստանի հետ, որն այսօր մեր անվտանգության երաշխավորն է։ Մենք մեկ անգամ չէ, որ կրկնել ենք՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։

Այդ անվտանգության մեջ են մտնում նաեւ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, մարդու ազատ տեղաշարժի իրավունքը։ Արդյոք այս հասկացությունները եվրոպական արժեք չեն։

Իսկ Ադրբեջանից թույլտվությունը հավասարազոր է, որ 2016-ի ապրիլյան պատերազմի նախօրեին Ադրբեջանը մեզնից թույլտվություն հայցեր մեր դեմ պատերազմ սկսելու մասին։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը համոզված է, որ նմանատիպ հայտարարությունները միմիայն բացասական հետք են թողնում կողմերի վրա։

Պահանջում ենք, վերանայել հապճեպ հայտնած տեսակետը եւ հետագայում չարտահայտել այնպիսի տեսակետ, որը կբխի միայն ու միայն Ադրբեջանի շահերից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ