News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսով պայմանավորված սահմանված կանոնները քաղաքացիներին բացատրական աշխատանքի փոխարեն մենք տեսնում ենք բռնի ուժ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որն արգելված է եվրոպական կոնվենցիայով: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դրանք շատ վատ հետեւանքներ են ունենում, նախ ոստիկանության հետ կապված, երկրորդ, որպես ԵԽ անդամ, բլոր երկրները այս պանդեմիայի ընթացքում մոնիտորինգի տակ են, թե մարդու իրավունքները որքանով են սահմանափակվում: Ես ձեզ կոչ եմ անում հորդորել ոստիկանությանը, որ համապատասխան միջոցառումներ իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները: Կամ եթե մարդն առանց դիմակի է, թող 10 հազար դրամի տուգանքը գրեն, արձանագրությունը կազմեն: Թեւը ոլորել, գետնին գցել, քարշ տալ, սրանք դատապարտելի երեւույթներ են: Արդյոք պատրաստվում եք այս ուղղությամբ որեւէ քայլ անել»,-ասացվ Մարուքյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կհամաձայնվեմ ձեզ հետ թեւը ոլորելու, գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունենում օրենքով չնախատեսված կարգով եւ դեպքերում, եւ ուժի կիրառման վերազանցում է տեղի ունենում:

Ոստիկանությունն ուժային կառույց է եւ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրավունք ունի կիրառել ուժ: Պարզ է, որ դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե, պետք է ուժ կիրառի ոստիկանությունը:

Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, ձեր մտահոգությունները կիսում եմ: Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիների նկատմամբ հարգանքի առումով հետընթաց արձանագրենք: Մանավանդ որ, վերջին 2 տարիների ընթացքում բոլոր միջազգային զեկույցների համաձայն մենք ահռելի առաջընթաց ենք արձանագրել»:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ եղել է դեպք, երբ տեսանյութում երեւում է, որ ոստիկանը ոտքը դնում է մարդու գլխին. «Մինչեւ քննություն տեղի չունենա, չենք իմանա՝ ուժը համաչափ է կիրառվել, թե անհամաչափ: Առերեւույթ անհամաչափ է»,-ասաց նա:

Վարչապետը համաձայնեց, որ պետք է քննություն իրականացվի ամեն մի դեպքի համար. «Ես համաձայն եմ, որ պետք է հետաքննություն վարվի եւ ամեն դեպքին առանձին գնահատական տրվի: Ես հույս ունեմ, որ բոլորդ համոզված եք, որ այդ դեպքերի քննությունը կլինի օբյեկտիվ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ