News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն պաշտոնական հայտարարություն է տարածել հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ:

Հայաստանի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բուրոյի հայտարարությունը կարեւոր եւ հիմնարար փաստաթուղթ է, այն սահմանում է ԵՄ եւ ԱլԳ երկրների միջեւ համագործակցության ռազմավարական ուղղություններն ու տեսլականը` առաջին իսկ դրույթում վերահաստատելով Արեւելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին` ի թիվս այլոց ընդգծելով ինքնորոշման իրավունքը:

«Այս հայտարարությունը Եվրախորհրդարանի եւ ԱլԳ հինգ երկրների` Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարների կողմից ընդունված եւ համաձայնեցված ռազմավարական փաստաթուղթ է, որն արդյունք է երկարատեւ եւ բարդ բանակցությունների»,- ասել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, բյուրոյի անդամ Գայանե Աբրահամյանը:

Պետք է շեշտել, որ հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարեւորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաեւ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԻ ամրապնդման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ