News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2020-ին ճանապարհորդելու ամենաանվտանգ ուղղություն է համարվում Վիետնամը։ Independent-ին հղում անելով, Lenta-ն հրապարակել է համավարակն ամենահաջող հաղթահարած եւ, հետեւաբար, ճանապարհորդությունների համար նախընտրելի վայրերի ամբողջական վարկանիշը։

Լրագրողների տվյալներով՝ վարակի տարածման ամբողջ ընթացքում Վիետնամում գրանցվել է վարակի ընդամենը 342 դեպք եւ ոչ մի մահ։ Նյութի հեղինակների կարծիքով՝ դրան նպաստել են իշխանությունների օպերատիվ արձագանքը եւ կորոնավիրուսի զսպման խիստ միջոցառումները։

Անվտանգ երկրների ցանկում երկրորդը Հունաստանն է, քանի որ, ըստ հեղինակների, այնտեղ նույնպես հաջողվել է կանխել վարակի տարածումը։

Վարկանշային ցուցակում ընդգրկվել են նաեւ Հոնկոնգը, որի իշխանությունները ներդրել են շնչառական դիմակներ կրելու կանոնը ու սահմանափակել են ուղեւորությունները դեպի Չինաստան, եւ Իսլանդիան, որի բնակչությունը մեծաքանակ թեսթավորումների է ենթարկվել։

Բացի այդ, Independent-ի խմբագիրները այցելելու համար խորհուրդ տրվող վայրերից նշել են Նոր Զելանդիան եւ Տրինիդադ ու Տոբագո կղզի-պետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ