News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում հատկապես կարևոր է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հոգ տանել ոչ միայն մտերիմների, այլ  նաև սեփական առողջության մասին: Եթե դուք ուզում եք  գումար ուղարկել Հայաստան, ապա տնից դուրս գալու կարիք չկա՝ օգտվեք Յունիբանկի մոբայլ հավելվածից: UniMobile հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝ առանց բանկ այցելելու:

Դրամական փոխանցում ուղարկելու համար մուտք գործեք հավելվածի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժին և նշեք երկիրը, ստացողի անուն, ազգանունը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը, որից ցանկանում եք գումար ուղարկել:

Դրամական փոխանցում ստացողը կարող է ընտրել հաշվեհամարը, որին ցանկանում է առցանց գումար ստանալ: Դրա համար ընդամենը պետք է նշել կոդը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը: Մնում է միայն սեղմել հաստատման կոճակը և վերջ՝ գումարը ձեր տրամադրության տակ է:

«Յունիստրիմ դրամական փոխանցումները Հայաստանում ամենապահանջված ծառայություններից մեկն են: Արտերկրում ապրող հայերը ֆինանսապես աջակցում են իրենց ընտանիքներին և պարբերաբար գումար են ուղարկում ծնողներին և հարազատներին: UniMobile հավելվածի շնորհիվ այլևս կարիք չկա այցելել բանկ, որպեսզի գումար ուղարկեն կամ ստանան: Այդ ամենը կարելի է կատարել տանը, ընդամենը սեղմելով հեռախոսի մի քանի կոճակ», - նշում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Արթուր Ապերյանը:

«Օնլայն ծառայությունների զարգացումը և մեր հաճախորդների ապահովությունը ամենաարդիական խնդիրներից է: Յունիբանկի հետ համատեղ, մենք օգնում ենք հայկական սփյուռքին օգնել հարազատներին հեռահար, առանց վտանգելու իրենց առողջությունը: Հայաստանի բնակիչները ևս կարող են Յունիստրիմ փոխանցումներ ստանալ՝ մնալով տանը»,-նշում է Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի նախագահ Քսենյա Չերնիշովան:

UniMobile հավելվածը կարելի է ներբեռնել  App Store կամ Google Play: Ծառայությունից օգտվելու համար հայտը նույնպես կարելի է լրացնել օնլայն՝  www.unibank.am կայքում: Հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ