News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Tesla-ի ավտոմեքենաներն ամենաանորակն են ստուգված 32 մակնիշների շարքում: Այսպիսի եզրակացության են հանգել J.D. Power վերլուծական գործակալության փորձագետները, որոնց զեկույցը հրապարակվել է կազմակերպության կայքում, փոխանցում է Lenta-ն: 

Հետազոտությունը բնութագրում է թերությունների եւ անսարքությունների քանակությունը, որոնք օգտագործման առաջին 90 օրերին գտել են ամերիկացի գնորդները: Իլոն Մասկի ընկերության էլեկտրամոբիլն առաջին անգամ է մասնակցել այս վարկանիշին:

Ըստ բոլոր մոդելների՝ միջին ցուցանիշն է 100 ավտոմեքենային բաժին ընկնող 166 թերությունը, բայց Tesla-ի համար այն կազմում է 250 թերություն: Ընկերությունը զգալիորեն հետ է մնացել անգամ հետնապահներից՝ Land Rover-ից, Audi-ից եւ Volvo-ից, համապատասխանաբար՝ 228, 225 եւ 210 խախտումներով:

Վարկանիշի առաջատարներն են ամերիկյան Dodge եւ կորեական Kia Motors-ը. գտնվել է 136 թերություն: Հաջորդում են Chevrolet-ը եւ Ram (141 թերություն): Միջինից լավ են Genesis-ի, Mitsubishi-ի, Buick-ի, GMC-ի, Volkswagen-ի, Hyundai-ի, Jeep-ի, Lexus-ի, Nissan-ի եւ Cadillac-ի գործերը:

Զեկույցում միաժամանակ նշվում է, որ Tesla-ին ներկայացվող պահանջների մեծ մասը կոսմետիկ բնույթ է կրել (գույնը, ճռռոցը, վատ հարմարեցված տարրերը) եւ անվտանգությանը չի սպառնացել: Էկետրամոբիլի տեխնիկական մասին պահանջներ գրեթե չեն առաջացել:

Եվս մի նրբություն է այն, որ հաճախորդների հարցումն արգելված էր 15 նահանգներում: Ուստի վերլուծաբանները Tesla-ի արդյունքը պաշտոնական չեն համարում: Հարցմանը ընդհանուր մասնակցել է էլեկտրամոբիլի 1250 սեփականատեր, նրանցից շատերն ունեին բյուջետային Model 3:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ