Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ափսոսում է, որ Հայաստանում իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ցավում է, որ Հայաստանում իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ չնայած Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ այն չի համապատասխան իր խորհուրդներին: Հուսով ենք, որ Հայաստանը բարեփոխումների ճանապարհով կամրապնդի Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունն ու իրավունքի, ժողովրդավարության չափանիշների գերակայությունն ու անկախ դատական իշխանության պաշտպանությունը»,-ասվում է ԵԺԿ Twitter-յան գրառման մեջ: