News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գործողությունները հիմնականում իրավականությունից դուրս են, չեմ կարող բացատրություն տալ, որովհետեւ ոչ իրավական հարթության մեջ ցանկացած քայլ կարող է լինել եւ դա կարող է նաեւ անտրամաբանական լինել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով ԱԺ նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների ստորագրելը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում արված փոփոխություններին, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել: Քանի որ ՀՀ նախագահին ստորագրելու համար տրված էր 21 օր ժամանակ, միայն այդ 21 օրն անցնելուց հետո ԱԺ նախագահը հնարավորություն ստացավ այն ստորագրելու:

«Մեծ հաշվով նպատակը իրավականորեն եւ փաստացիորեն գործող դատավորների լիազորությունները դադարեցնելն է։ Այսինքն օրենքը, ոստիկանական գործողությունները ընդամենը միջոցներն են, որոնց վերջնարդյունքը գործող եւ լեգիտիմ կազմի լիազորությունները դադարեցնելն է»,-ասաց նա։

Սահակյանի խոսքով`ՍԴ  նախագահին դատավորներն են ընտրում, ուստի եթե այս առումով ակնկալիք կա, որ իրենք առաջադրելու են նաեւ ՍԴ նախագահ այդ մոտեցումը ճիշտ չէ։

«Եթե առնվազն վստահորեն պնդում են, որ այդ անձն է դառնալու, սա նշանակում է կառավարելի ձայներ, արը այլ երեւույթի մասին է խոսում։ Բոլոր դեպքերում կոնկրետ անձեր քննարկելու կարիք չեմ տեսնում, բայց կարծում եմ, որ գործընթացի իրավականությունը եւ օրինականությունը պետք է ապահովվի եւ մի մոտեցում է, որ ապօրինի կերպով առաջացած թափուր պաշտոնները համալրող անձինք օրինական կազմ չեն հանդիսանում եւ վերջիններս որեւէ ակնկալիք իրենց հետագա իրավունքների պաշտպանության չեն կարող ունենալ։ Իրավունքը այս առումով սպառիչ պատասխաններ ունի այն անբարեխիղճ իրավատերերը, որոնք իրավունքը ձեռք բերելիս իմացել են ակնհայտ կոպիտ իրավունքի խախտումների մասին կամ իրավունքը ձեռք բերելիս օգտվել են հովանավորչությունից կամ կոռուցիայից, հետագայում չեն կարող ապավինել իրենց իրավունքների պաշտպանությանը՝ հենվելով «թունավոր ակտերի» վրա։ Այս առումով ցավում եմ, որ անկախ մասնագիտական որակներից, ճանաչումից՝ շատ բարեխիղճ անձինք նաեւ արատավորվելու են եւ հետագայում որպես ՍԴ-ի օրինական կազմ՝ պաշտպանությունից չեն օգտվելու»,- հավելեց նա։

Նրա խոսքով` ՍԴ նախագահի եւ դատավորների ՄԻԵԴ բողոքը գտնվում է քննության փուլում, մինչեւ հուլիսի 28-ը պետք է ամբողջացված գանգատը ներկայացվի։

«Խախտում արձանագրելու պարագայում Եվրոպական դատարանը պահանջում է նախկին դրության վերականգնում։ Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց պաշտոնին եւ շարունակեն իրականացնել սահմանադրական արդարադատություն։ Պետության տարաբնույթ հիմնավորումները չեն կարող արդարացնել չվերականգնումը, այս գործընթացը վերահսկվելու է քաղաքական մարմնի կողմից՝ նախարարների կոմիտեի եւ դատարանի, այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը վերջնական չի կատարել վճիռը։ Միգուցե լինում են դեպքեր, երբ դատավորի լիազորությունների դադարեցումը տեղի է ունենում որոշակի խախտումներով, բայց օրինականության սկզբունքը ամբողջովին չի ոտնահարվում։ Այստեղ այդ պաշտոնը զբաղեցրած հետագա դատավորները պաշտպանության ակնկալիք ունեն եւ միգուցե այդ անձանց իրավունքները հարգելու նկատառումներից ելնելով՝ ձգձգումները կամ մի փոքր վճռի թափթփված կատարումը կարող է այդքան խնդրահարույց չլինել, բայց քանի որ մենք բախվել ենք մի իրականության հետ, երբ թափուր պաշտոնները առաջացել են հակասահմանադրական, հակաիրավական լուծումներով, այդ անձանց հետագա պաշտոնավարումը երաշխավորված չէ եւ պետությունը պետք է անհապաղ վերականգնի նախկին դատավորների դրությունը»,- ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
«Միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է». Արման Սաղաթելյան
Ո՞վ է դատավորը ռեալ-պոլիտիկին, երբ նպատակն արդարացնում է միջոցը։ Ու այո, պետք է լռել, երբ…
Ամենաշատ