News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մանավորապես նշել է. «Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս էջի վրա քվերակություն բացեցի, առաջարկելով բոլոր օգտատերերին դիրքորոշում հայտնել այդ կապակցությամբ։ Այն ժամանակ, քվեարկության մասնակցեց 1800-ից ավել օգտատեր, 69%-ը դեմ արտահայտվեցին արտակարգ դրության երկարաձգմանը, 31%-ը՝ կողմ։

Այս շաբաթ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ երկարաձգելու է արտակարգ դրությունը։ Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության 120 հոդվածի 1. կետի համաձայն՝ " Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին", այսինքն արտակարգ դրությունը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։

Ես առաջարկում եմ վարչապետ Փաշինյանին բոլորիս բացատրել, թե այսօր սահամանդրական կարգին ինչպիսի անմիջական վտանգ է սպառնում։ Եթե խոսքը գնում է համավարակի մասին, ապա այն որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի։ Ավելին, նախորդ չորս շաբաթների ընթացքում, արտակարգ դրությունը որեւէ էական կերպով չի ազդել համավարակի վրա՝ վարակակիրների թիվը աճել է 14699 մարդուց 30346 մարդու, եւ մեկ շնչին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը հայտնվել է աշխարհի վատթարագույն երկրների տասնյակում։ Մահերի թիվը 327-ից հասել է 705-ի, ավելի քան կրկնապատկվելով անցած չորս շաբաթների ընթացքում, սա թերեւս ամենաողբերգական արդյունքն է, եւ առնվազն վերահաստատաում է, որ սխալ ընտրած համավարակի դեմ պայքարի ռազմավարության դեպքում, արտակագ դրությունը որեւէ օգուտ չի տալիս։

Արտակարգ դրությունը, սակայն, այս չորս շաբաթների ընթացքում կառավարության կողմից օգտագործվել է մի շարք խիստ վիճահարույց գործողությունների համար՝ ընդունվել է Գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները, որով մոտ 4 անգամ կաճի գույքահարկը, անձեռնամխելիությունից զրկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ն հապճեպ եւ Սահմանադրության պահանջների խախտմամբ փոփոխություններ է ընդունել Սահմանադրության 213 հոդվածում, երեկ Կառավարությունը հաստատել է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագիծը, եւ այլն։ Նորմալ պայմաններում, սրանցից յուրաքանչյուր բողոքի ալիք կբարձրացներ հասարակության տարբեր հատվածներում, սակայն արտակարգ դրության պայմաններում բողոքի դրսեւորման հնարավորութթյունները սահմանափակ են, եւ Կառավարությունը անարգել առաջ է մղում իր օրակարգը։

Հիմա էլ, փորձելով արդեն 5-րդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը, Կառավարությունը ենթադրաբար փորձելու է առաջ մղել հերթական վիճահարույց նախաձեռնույթունները, դրանց պակասը չկա։ Ավելին, չունենալով արդյունավետ ընդդիմություն Ազգային ժողովում, այն կարող է շարունակաբար բոլորիս պահել արտակարգ դրության պայմաններում, համավարակն էլ օգտագործել որպես դրա ֆորմալ հիմնավորում։ Այս ամենին հակազդելու միակ ձեւը մեր դժգոհությունը հայտնելն է, ավելի եւ ավելի կտրուկ միջոցներով։ Ես նորից քվեարկություն եմ բացում այս հարցով, զուգահեռ մենք կմտածենք, թե իրավական դաշտում ինչպիսի լրացուցիչ միջոցներ կան՝ հակազդելու այս անվերջանալի արտակարգ դրությանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ