News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան քաղաքական գործիչները կարող են «փոխել աշխարհը»՝ դոլարի դեւալվացիայի ճանապարհով, CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է անկախ մակրո-խորհրդական Հյու Հենդրին։

Նրա խոսքերով՝ քանակական մեղմացման ծրագրերը, որոնց շրջանակներում կենտրոնական բանկերը գնում են ակտիվները, ինչպիսին են պետական արժեթղթերը, որպեսզի լիկվիդայնություն մտցնեն տնտեսության մեջ, չեն աշխատում։ Փոխանակ կողմնորոշվելու արժեթղթերի վրա, ինչպես տնտեսական խթանի ձեւի վրա, քաղաքական գործիչները պետք է ուշադրություն դարձնեն դոլարի արժեքին, կարծում է նա։

«Կենտրոնական բանկի այդ իներտ պահուստները հրապարակելը կամ ընդլայնելը եւ բոլորիս մահվան չափ վախեցնելը նրանով, որ իրենք իրական փող են տպագրում, խարդախություն է»: Ըստ նրա, հիմնական խնդիրն այն է, որ համաշխարհային շուկայում դոլարի պակաս կա:

Հենդրին ասել է, որ լայնածավալ վաճառքը մարտ ամսին, երբ գլոբալ շուկաները թուլացել էին կորոնավիրուսի հանդեպ մտավախությունների պատճառով, մասամբ պայմանավորված էին նրանով, որ ներդրողները ստիպված էին վաճառել ակտիվներ՝ դոլար ստեղծելու եւ պարտքերը մարելու համար:

«Այս պարբերական կտրուկ պոռթկումները դադարեցնելու տեսանկյունից՝ ավելի լավ կլինի ոչ թե կենտրոնանալ պարտատոմսերի գների վրա, այլ փոխարենը կենտրոնանալ դոլարի իրական արժեքի վրա»։

Հենդրին ենթադրել է, որ դոլարը «ոսկու նոր ստանդարտն» է, եւ որ ավելի լավ կլինի արժեզրկել դոլարը, քան շարունակել կենտրոնանալ QE նախաձեռնությունների վրա: Նա պնդում է, որ այն բաժնետոմսերի համար «չափազանց լավատեսական» կլինի:

«Կարծում եմ, որ մեզ պետք է գանձատուն, ոչ թե ՊԴՀ՝ աշխարհին ասելու համար, որ մենք պատրաստվում ենք դոլարի 70 կամ 60 ինդեքսի։ Դա կփոխեր աշխարհը»:

Դոլարի ինդեքսը, որը չափում է դոլարի արժեքը խոշոր մրցակիցների զամբյուղի նկատմամբ, երեքշաբթի օրը բարձրացել է մինչեւ 97 728-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ