News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

COVID-19-ի զոհերի թիվը Լատինական Ամերիկայի երկրներում մինչեւ հոկտեմբեր կարող է հասնել 438 000-ի, եթե չընդունվեն կանխարգելման միջոցներ, հայտարարել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի ԱՀԿ տարածքային տնօրեն Կարիսա Էթյենը։

Reuters-ի տվյալներով՝ Լատինական Ամերիկայում մահացածների թիվը հասել է 113 844-ի, ինչը կազմում է աշխարհում մահացածների թվի մոտ 1/5-ը։

ԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ամերիկան է կորոնավիրուսի համավարակի համաշխարհային էպիկենտրոնը, եւ մինչեւ հոկտեմբերի 1-ը ողջ տարածաշրջանի համար զոհերի թիվը կարող է գրեթե եռապատկվել՝ հասնելով 637 000-ի, չնայած նա նախազգուշացրել է, որ մաթեմատիկական մոդելի կանխատեսումները չպետք է ընդունել բառացիորեն, այլ միայն որպես պլանավորման ուղեցույց:

Ըստ Էթյենի՝ ԱՄՆ-ում Վաշինգտոն եւ Նյու Յորք նահանգներում շատ քիչ է մահացության նոր դեպքերի թիվը, սակայն 27 այլ նահանգներում նկատվում է էքսպոնենտալ աճ:

Կարիբյան մի քանի երկրներ եւ տարածքներ կարողացել են լիովին զսպել վիրուսը եւ չեն հաղորդել հիվանդության նոր դեպքերի մասին, բայց նրանք պետք է զգոն լինեն մի քանի ամիս, ասել է Էթյենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ