News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առաջին եւ ամենակարեւոր հարցը. արդյո՞ք Ամուլսարի շահագործումը անդառնալի կորուստներ կպատճառի Հայաստանի բնությանը, մասնավորապես՝ տարածաշրջանի առողջարաններին եւ ջրային ռեսուրսներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ամուլսարի հարցում այլեւս այսպես շարունակել հնարավոր չէ

Վերջին օրերին Ամուլսարի շահագործման շուրջ ծավալվող իրադարձությունները կրկին ակտիվացել են։ Այսօր ոստիկանությունը նույնիսկ փորձ կատարեց ուժի կիրառմամբ հեռացնել հանքի շահագործման դեմ արդեն երկար ժամանակ բողոքող քաղաքացիներին։ Պետք է փաստենք, որ ՀՀ իշխանություններին չհաջողվեց վերջնական պատասխան ստանալ մի շարք կարեւոր հարցերի եւ որ գլխավորն է՝ այդ պատասխանները տալ հասարակությանը։

Առաջին եւ ամենակարեւոր հարցը. արդյո՞ք Ամուլսարի շահագործումը անդառնալի կորուստներ կպատճառի Հայաստանի բնությանը, մասնավորապես՝ տարածաշրջանի առողջարաններին եւ ջրային ռեսուրսներին։ Այս պատասխանը ստանալու համար կառավարությունը՝ հարկատուների միջոցներից, ծախսեց 450 հազար ԱՄՆ դոլլար՝ պատվիրելով փորձագիտական հետազոտություն։ Սակայն այս հետազոտության արդյունքները եւ ազդեցությունը հարցի լուծման վրա տեսանելի չեն։

Երկրորդ հարցը. եթե հանքի շահագործումը մեծ վնասներ է հասցնելու բնությանը, ի՞նչ միջոցներ կա դա կանխելու կամ ռիսկերը նվազեցնելու։

Անպատասխան հարցերի շարանը կարելի է անվերջ շարունակել։ Բայց ամենակարեւորը այն է, որ հարցի հանգուցալուծումը այլեւս չի կարելի հետաձգել։ Հերիք եղավ, բոլ եղավ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ