News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալված է, դրա մասին հաղորդումը հանցագործության մասին ներկայացված է առավելագուիյնս հիմնավոր, ներկայացված են կոնկրետ փաստական տվյալներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ հաղորդումը ինքը ներկայացրել է հունիսի 12-ին:

«Ներկայացվել են տվյալներ, որ հասարակությունից թաքցվել են եւ աղավաղվել են մարդկանց կյանքի եւ առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը նման տեղեկատվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող սուբյեկտների կողմից: Դա կատարվել է ոլորտի համար պատասխանատու սուբյեկտի կողմից, որը հանգեցրել է մահվան կամ ծանր հետեւանքների: Հաղորդումը հիմնված է եղել Քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի վրա:

Մեր այս հաղորդումը որեւէ առնչություն չունի արձանագրված 600 մահերի, հանցավոր անփութության, ապա նաեւ համավարակի շուրջ պտտվող կոռուպցիոն հնարավոր ռիսկերի հետ»,-ասաց Ղազինյանը:

Նա հավելեց, որ կբերի մի քանի փաստեր՝ հիմնավորելու համար, որ ՀՀ-ում տեղի է ունեցել հանցագործություն. «ՀՔԾ-ն մերժել է հանցագործության մասին հաղորդումը, հրաժարվել է հարուցել քրգործ: Նախաքննական մարմինը հաստատված է համարել այն հանգամանքը, որ առողջապահության ոլորտում մարդու եւ կյանքի մասին տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեն ՀՀ-ում առողջապահության քաղաքականության համար պատասխանատու սուբյեկտները: Այդ քաղաքականությունը մշակում է կառավարությունը, իսկ լիազոր մարմին է հանդիսանում առողջապահության նախարարությունը: Հետեւաբար տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեն ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ նախարարության այլ պաշտոնատար անձինք:

Հանցակազմի օբյեկտը առողջապահության ոլորտում հասարակական հարաբերություններն են: Հանցագործության սուբյեկտներին մենք չենք անդրադարձել՝ թողնելով դա նախաքննական մարմնին: Իսկ հանցակազմի սուբյեկտիվ կողմը սահմանված է քրեական օրենսգրքի 308 հոդվածում, որտեղ նշված է. «Պաշտոնատար անձի կողմից իր դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների օրինական շահերին, հասարակության կամ պետական օրինական շահերի գույքային վնասի հանցագործության եւ այլն»:

Այս դեպքում խմբային շահ դիտարկվել է 2020 թվականի փետրվարի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Դա Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ ՔՊ-ի խմբային շահն է:

Քննիչը հիմք է ընդունել միայն առողջապահության փոխնախարարի տեսակետը, մինչդեռ նա պետք է համալիր միջոցառումներ իրականացներ, վերցներ բացատրություններ Նիկոլ Փաշինյանից, Արսեն Թորոսյանից, Նորքի ինֆեկցիոն կլինիկայի տնօրենից եւ այլ սուբյեկտներից, որոնք տրամադրել են այս ընթացքում կորոնավիրուսի ռիսկերի ու վտանգի մասին:

Երկրորդ, քննիչը չի վերցրել եւ չի համադրել այս պահին միակ հասանելի եւ մի տեղ կուտակվող աղբյուրը՝ ԱՀԿ-ի կողմից փետրվարի 6-ից մինչեւ մարտի 16-ը տրամադրված տեղեկատվությունը կորոնավիրուսի մասին Նիկոլ Փաշինյանի եւ Արսեն Թորոսյանի կողմից հանրությանը տրամադրված տեղեկատվության հետ, որ գտներ այն խեղաթյուրումներն ու փաստերը թաքցնելու դեպքերը, որոնք առկա են եղել այս ընթացքում»:

Արթուր Ղազինյանը նշեց, որ ՀՔԾ-ն ըստ էության, հաստատված է համարում այն հանգամանքը, որ կառավարությունը չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ եւ գործել է ըստ իրավիճակի. «Այսինքն չեն ձեռնարկվել միջոցառումներ, որոնք կկանխեին վիրուսի ներթափանցումը Հայաստան, դրա տարածումը»:

Անդրադառնալով պնդմանը, թե ՀՀ առողջապահության նախարարության քայլերը չեն հակասել ԱՀԿ-ի առաջարկություններին, նա ասաց. «Արդյոք որեւէ առիթով ասել է, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ, սովորական գրիպ է, որ վիրուսի մահաբերությունը հավասար է սովորական գրիպի մահաբերությանը: Ֆիքսված է, որ մահաբերությունը կորոնավիրուսի դեպքում 3-4 տոկոս է, իսկ սովորական գրիպի պարագայում՝ 0,5-1 տոկոս»:

«Մեկ Հայաստանի» ներկայացուցիչը նկատեց, որ ՀՔԾ-ի պատասխանում նշված է, որ ինքը դատողություններ է արել կորոնավիրուսով վարակվելու առաջին գրանցված դեպքից 5-ից ավելի ամիս հետո. «Եթե 5 ամիս հետ ենք գնում, ստացվում է, որ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը արձանագրվել է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:

Ուղիղ մեկ ամիս առաջ պարետատան նիստից հետո Նորքի ինֆեկցիոն կլինի կայի տնօրենը բրիֆինգի ժամանակ 4 անգամ ասաց փետրվար եւ 4 ամիս արտահայտությունը: Նրանք տրամադրել են, որ փետրվարին արդեն ՀՀ-ում եղել է հաստատված վարակակիր, ինչը Փաշինյանը փորձեց հերքել, ասաց, որ դա վրիպակ է:

Ես կարող եմ հաստատապես պնդել, որ եւ Մհեր Դավիդյանցը, եւ ՀՔԾ-ն հաստատել են ուղղակիորեն, որն մեզնից թաքցվել է առաջին վարակակրի հանգամանքը: Դա արվել է մեկ նպատակով, որն արտահայտված է Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, որ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է: Այսինքն նպատակ է եղել մարդկանց զգոնությունը թուլացնելը, ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվեն անցկացնելը եւ իրենց համար անհրաժեշտ «այո» ձայներ հավաքելը»:

Արթուր Ղազինյանը ընդգծեց, որ քննիչը ներկայացրել է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսը պանդեմիա է հայտարարել մարտի 13-ին, մինչդեռ դա եղել է մարտի 11-ին. «Մենք մտածեցինք, որ միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ մարտի 12-ը հավաքներ է անցկացրել Սյունիքի մարզում, որը մարտի 13-ին դադարեցվել է: Միգուցե քննիչը քաղաքական ցուցումով որոշել է այդ երկու օրվա խնդիրը լուծել: Բայց մենք գտանք կառավարության որոշում, որտեղ նույնպես նշված է մարտի 13: Ես չեմ հավատում, որ ՀՀ կառավարությունում ոչ ոք չգիտեր, որ պանդեմիան ԱՀԿ-ն հայտարարել է մարտի 11-ին: Որոշումը ստորագրված է Նիկոլ Փաշինյանի կողմից: Մեր խորին համոզմամբ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք:»:

Նա ընթերցեց քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածը, որտեղ նշված է. «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, թվական փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը»:

Ղազինյանն անդրադարձավ նաեւ մարտի 1-ի երթը չեղարկելուն, որտեղ որպես հիմնավորում նշված էր, որ հաշվի են առել առողջապահության նախարարության հորդորը. «Այդ ինչ հորդոր է եղել, որ ուղղված է եղել միայն ՔՊ-ին, ինչու է այն ուղղված եղել միայն իշխող խմբին, ինչու դրա մասին չեն տեղեկացվել ՀՀ քաղաքացիները, քաղաքական ուժերը, ՀԿ-ները եւ ինչ կանխարգելիչ միջոցառումների մասին է նշել առողջապահության նախարարությունը: Բայց նույն մարտի 1-ին Նիոկլ Փաշինյանը մետրոյում բաժանում էր բուկլետներ, դրանից հետո մեկնեց Սյունիք, սկսվեցին զանգվածային միջոցառումներ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզում ամսի 12-ին շփվել է հաստատված վարակակրի հետ, թեստ է հանձնում եւ գնում ինքնամեկուսանալու: Այսինքն բավարար տվյալներ կան պնդելու, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ՀՀ-ում տարածել է մահաբեր կորոնավիրուս՝ ունենալով խմբային շահ:

Պաշտոնական կեղծիքի փաստով ես այսօր ՀՔԾ կներկայացնեմ հաղորդում հանցագործության  մասին: Ուզում եմ կրկնել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել հանցագործություն, որն իր մասշտաբով չունի նախադեպ, մահացել է 600-ից ավել մարդ: Մեր տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին, փակվել են հազարավոր կազմակերպություններ, մնացել են գործազուրկ տասնյակ հազարավոր մարդիկ, առողջապահական համակարգը գտնվում է վատթարագույն վիճակում: Այս հիմքով պետք է լինեն պատասխանատու անձինք եւ նրանք մենք դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանին եւ Արսեն Թորոսյանին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
COVID-19 –ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է...
Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Մահացած 7 պացիենտներից ամենատարեցը եղել է 86 տարեկան կին...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 7 նոր դեպք
Մեկ օրում առողջացածների թիվը 541 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33157, փաստացի...
Ջորջիայի բնակիչը վաճառել է «դեղամիջոց», որն իբր նվազեցնում է COVID-19-ով վարակման վտանգը
Սավաննայի դաշնային դատախազության տվյալներով՝ Մեթյու Ռինկարցը եւ նրա Fusion Health and Vitality ընկերությունը մեղադրվում են այն պնդման համար․․․
Իսրայելը սկսել է ադամանդներով սեւ եւ սպիտակ ոսկուց բժշկական դիմակի մշակումը
Այն ծածկված կլինի 3600 սեւ եւ սպիտակ ադամանդներով...
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը մինչեւ 2020թ․ վերջը կարող են 300 000-ի հասնել
Գոթլիբը նախազգուշացրել է, որ երեխաները պաշտպանված չեն այս վիրուսից․․․
Ամենաշատ