News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման գործառույթը եւս վերապահված է Սահմանադրական դատարանի համապատասխան փաստաթղթերով՝ անհատական բնույթի. այսպես եղել է միշտ, հետեւաբար, ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի դեմ արված գործողությունները երբեւէ չեն կարող լինել իրավաչափ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Նշենք, որ այսօր Հրանտ Նազարյանը ցանկացել է մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք, սակայն նրան ոստիկանները թույլ չեն տվել: Այնուհետեւ Ոստիկանությունը տարածել է պարզաբանում, թե Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք։

«Հրանտ Նազարյանի հետ կապված իրավիճակն ուղղակի աբսուրդային է։ Ոստիկանություն չէ, որ պետք է որոշի՝ ՍԴ դատավորը նախկի՞ն է, թե՞ ոչ։ Դրա հասցեատերը հենց Սահմանադրական դատարանն է։ Ոստիկանությունը երբեւէ չի ունեցել սահմանադրական նորմերը վերջնական մեկնաբանելու լիազորություն եւ չի էլ կարող ունենալ, դա բացառապես Սահմանադրական դատարանի լիազորությունն է։ Ավելին, Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարած չլինելու մասին, ըստ էության, ասված էր նաեւ Աշոտ Խաչատրյանի պարզաբանման մեջ։ Մինչեւ չլինեն օրենսդրական փոփոխությունները, մինչեւ չլինեն անհատական ակտերը, դատավորները շարունակում են պաշտոնավարել, այդ թվում՝ ՍԴ նախագահը։ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման գործառույթը եւս վերապահված է Սահմանադրական դատարանի համապատասխան փաստաթղթերով՝ անհատական բնույթի. այսպես եղել է միշտ, կարող ենք նայել Կիմ Բալայանի, թե այլ դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ փաստաթղթերը։ Հետեւաբար, Հրանտ Նազարյանի դեմ արված այդ գործողությունները երբեւէ չեն կարող լինել իրավաչափ»,- ասաց Վարդեւանյանը։

Նա նշեց, եթե Ոստիկանությունը նման պարզաբանում է տարածել, ապա հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանի օրակարգում կա հարց, որը վերաբերում է Աշխաբադում կնքված միջազգային պայմանագրի սահմանադրականության համապատասխանության հարցին, թող Ոստիկանությունը նաեւ այսօր դրա վերաբերյալ պարզաբանում հայտնի։

«Ես երբեւէ չէի պատկերացնում, որ ականատես կլինենք Ոստիկանության նման պարզաբանմանը կամ նման գործողությունների»,- ասաց նա։

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ նման իրավիճակում Սահմանադրական դատարանը երբեւէ չի հայտնվել. «Ես ինքս չեմ կարող կանխատեսել, որովհետեւ նման իրավիճակ 1996 թվականից ձեւավորված Սահմանադրական դատարանում չի եղել։ Ենթադրենք, այսօր Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ պետք է տեղի ունենար, եւ, ենթադրենք, Հրանտ Նազարյանի մասնակցության դեպքում ապահովում էր քվորում, ստացվում է, որ Ոստիկանությունը խոչընդոտեց, որ Սահմանադրական դատարանը քվորում ունենա։ Քանի դեռ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններն ուժի մեջ չեն մտել, Հանրապետության նախագահն էլ հայտարարեց, որ չի ստորագրել, այս իրավիճակում մենք ունենք այս խնդիրը»։

Սահմանադրագետը շեշտեց, որ Սահմանադրական դատարանում հիմա սահամանադրական ճգնաժամ է. «Ցավալիորեն պետք է նշեմ, որ առնվազն պետք է գործողություններ ձեռնարկվեն ճգնաժամը կանխելու համար, բայց ճիշտ հակառակն է տեղի ունենում»։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ Փաստաբանական թիմի կողմից դիմումների հետ վերցնելու միջնորդության քննությանը՝ փաստաբանը նշեց, որ Սահմանադրական դատարանը պետք է աշխատակարգային որոշում կայացներ, բայց կրկին քվորումի բացակայության պատճառով դա չի քննվել։

Արամ Վարդեւանյանն անդրադարձավ ԱԺ ներկայացուցչի միջնորդությանը, որով նա խնդրել է Սահմանադրական դատարանին՝ հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը.

«ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն ակնհայտ անհիմն է։ Հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ հունիսի 22-ին չեն ներկայացնում այդ միջնորդությունը, հունիսի 22-ից գիտեին, որ ամսի 7-ին նշանակված է դատաքննությունը։ Միջնորդության քննության հետ կապված էլ խնդիր կա։ Հիմնավոր միջնորդություն ներկայացնելու տրամաբանության հետ առնչություն չունի։ Ավելին, Սահմանադրական դատարանի մասին օրենքը նման գործիքակազմ չի ենթադրում դատավարության կողմերի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ