News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում սահմանադրությունն ունի պաշտխանության կարիք: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, Գոշավանքում ընթացող «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ ասաց սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը:

«Այն, կոչված լինելով երաշխավորելու քաղաքացիական համերաշխություն, խաղաղություն, ազատություն և արդարություն, այս պահին այն հայտնվել է մի վտանգի մեջ, որը եթե չկարողանանք հաղթահարել, մեր դարավոր երազանքը՝ ունենալ  հնարավորինս կայացած  սահմանադրական պետություն, կարող է չդառնալ իրականություն»,- ասաց  սահմանադրագետը:

Նրա խոսքով՝ երբ  անդրադառնում ենք արդի սահմանադրական զարգացումներին, որոնց տակ նկատի է առնվում 2 բան՝ սահմանադրության անցումային դրույթներում ամրագրված 213-րդ հոդվածի փոփոխությունը, որով, ինչպես նշում է բանախոսը, փորձ է արվում Սահմանադրական դատարանը վերջնականապես  դարձնել կցորդ և հպատակ ներկայիս գործադիր և օրենդիր  իշխանությանը:

«Մյուս կողմից մենք գործ ունենք ավելի տևական պրոցեսի հետ, ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը պետք է մշակի կամ նոր սահմանադրություն, կամ սահմանադրության որոշակի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրաքվեի»,- նշեց Մուրադյանը:

սահմանադրագետը անդրադարձավ նաև սահմանադրության անցումային դրույթներում ամրագրված 213-րդ հոդվածի փոփոխությունների  հետևանքների մասին:

«Դրանով մենք խաթարում ենք  2018 թ-ին ուժի մեջ մտած սահմանադրության կայունությունը՝ որոշակի փոփոխություններ անելով նրանում: Սա չի կարող հետևանքներ չունենալ նաև սահմանադրության հետագա կայունության տեսանկյունից և  այն, որ շատ դյուրին է դառնում սահմանդրություն փոխելը, մինչդեռ դա այդպես չպետք է լիներ, քանի որ դա երկրի հիմնարար օրենքների և հիմնարար արժեհամակարգը ամրագրող օրենքն է»:

Բանախոսն ըդգծեց նաև, որ մենք փոփոխել ենք նաև մի դրույթ, որը փոփոխման ենթակա չէր, քանի որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողում, երբ որոշում էր, թե որ դրույթներն են ենթակա փոփոխության, եթե պարզ դառնար, որ  հնարավոր է անցումային դրույթները փոփոխել, ապա դրանք նույնպես կդիտարկվեին որպես անփոփոխելի դրույթներ:

«Անցումային դրույթների փոփոխությունը նույնն է, ինչ որ պատմության անիվը հետ շրջելը: Ստեղծում ենք նաև նախադեպ, որ ցանկացած հաջորդ իշխանություն հնարավորություն կունենա այս եղանակով փոխել ներկայիս ՍԴ կազմը։ Մեծ վտանգ ենք առաջացնում պետական անվտանգության համար, երբ կազմավորվելիք ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն, չի լինելու օրինական դատարան, և նրա բոլոր որոշումները կլինեն ոչ լեգիտիմ կամ առնվազն կասկածելի», - հավելեց սահմանադրագետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ