News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Արցախի ժողովուրդն այլեւս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին։ Այս մասին Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Չմոռանանք՝ ինչ իրավիճակներ են եղել Արցախի անվտանգության համար 1992թ., 1993թ․-ին։ Ինչպես է այդ շարունակական սպառնալիքն արտահայտվում տարբեր ժամանակահատվածներում։ Լինի դա ատելության, հայատյացության քաղաքականությունը, մաքսիմալիզմի, այդ մաքսիմալիստական մոտեցումների արտահայտումը խաղաղ գործընթացներում, դրա ավելի ծայրահեղ արտահայտումները, ինչպես եղան 2016թ․ ապրիլին։

Սա շարունակական հիշեցումն է, որ սպառնալիքը ռեալ է․ սպառնալիքը գոյություն ունի, եւ անվտանգության բաղադրիչի գերակայությունն առավել քան արտահայտված է՝ անկախ նրանից, թե որ շրջանին է դա վերաբերում։ Սպառնալիքը, դժբախտաբար, մնում է չափազանց տեսանելի գործոն։ Եվ մեզ համար սա գերակա խնդիրներից մեկն է:

Դրան զուգահեռ՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, ազատ ապրելու իրավունքը եղել եւ մնում է մեր գերակա խնդիրներից մեկը։ Մենք այս շրջանակներում շարունակելու ենք աշխատել խաղաղ գործընթացի շրջանակներում, Մինսկի համանախագահության հովանու ներքո բանակցել մյուս կողմի հետ։

Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որեւէ կերպ վտանգի տակ դրվեն այն գերակայությունները, որոնց մասին ես խոսեցի։ Վտանգի տակ դրվի Արցախի բնակչության, Արցախում ապրող մարդու անվտանգությունը, Արցախում բնակվող մարդու իրավունքերի արտահայտումը՝ սկսած կյանքի իրավունքի պաշտպանությունից մինչեւ հավաքական ինքնորոշման իրավունքի արտահայտումը»,-ասաց Մնացականյանը:

Նա անդրադարձավ նաեւ Արցախում վերջերս տեղի ունեցած ԱԺ-ի եւ նախագահի ընտրություններին՝ նշելով. «Արցախի  ժողովրդի՝ վերջերս կայացրած ընտրությունները նույնպես արտահայտեցին մի կարեւոր բան, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքի իրականացումն արտահայտում եւ ապահովում է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ։ Դրա արտահայտությունն էին ընտրությունները, որ տեղի ունեցան, այդ մրցակցային ժողովրդավարական միջավայրը, որտեղ արտահայտվեց՝ որքան լուրջ է Արցախը վերաբերում այն հարցին, որն առնչվում է իրավունքների, ազատությունների, ժողովրդավարական արժեքների հիման վրա ներկան եւ ապագան կառուցելու այդ վճռականությանը։

Երեսուն տարվա ընթացքում Արցախն առավել քան հստակորեն արտահայտել է հանձնառությունը եւ կարողությունը՝ կառուցելու համակարգ, որի հիմքում դրված է մարդը՝ իր ամբողջ իրավունքներով, ազատություններով։ Սա շատ էական է եւ առավել եւս ամրապնդում է այն կարեւոր պատգամը, որ Արցախը վաստակել է իր իրավունքը՝ ինքնորոշումը իրականացնելու ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ։

Ուզում եմ ընդգծել՝  որքան կարեւոր է այսօրվա հանդիպումը Հանրապետության նախագահի՝ պարոն Արայիկ Հարությունյանի հետ եւ այն քննարկումները, որ մենք ունեցանք. դրանք առավել համալրում են մեր աշխատանքը խաղաղ բանակցային գործընթացում: Նաեւ շատ էական էր մտքերի փոխանակումն Ազգային Ժողովում՝  նորընտիր նախագահի եւ պատգամավորների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր,…
Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան
Հասարակության մեջ այս գիտակցումը չկա, որ այս ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է մեր պետականությանը…
Ադրբեջանի ՊԱԾ-ը Ռաշիդ Բեգլարյանին համարել է «Խոջալուի ցեղասպանության մասնակից»
Ռաշիդ Բեգլարյանին ադրբեջանցիները համարել են «Խոջալուի ցեղասպանության» մասնակից...
Հայաստանը 1996-ին գտնվում էր իր անկախության եւ ինիշխանության գագաթնակետում. Փաշինյանը ստում է. Լևոն Զուրաբյան
Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված…
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 68-ամյա Վագիֆ...
Ակնհայտ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը 68- ամյա Վագիֆ Խաչատրյանին չէր էլ արդարացնելու կամ ազատ չէր արձակելու. Թաթոյան
Պարզ էր չէ՞, որ այդ իբր դատական գործընթացը լինելու էր կեղծ ապացույցներով բեմադրություն և անարդարության մարմնավորում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ