News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում էլ ավելի է սրվել հայ-ռուսական հարաբերությունների թեման։ Մեր երկրների հարաբերությունները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միեւնույն է՝ առաջնորդների մակարդակով բավական սառն են, ինչի մասին խոսում են արդեն ոչ միայն միջազգայնագետները, քաղաքագետները, այլ անգամ սովորական մարդիկ։

Ի դեպ, շատերի համոզմամբ, նման վիճակ երբեւէ չէր եղել։ ՀՀ նախկին ոչ մի ղեկավար ՌԴ ղեկավարության հետ այս աստիճան սառը եւ լարված հարաբերություն չի ունեցել։ Լարվածության առիթները շատ էին ի սկզբանե, վերջերս էլ ավելացան մի քանի դրվագներ եւս, մասնավորապես ռազմաբազան հանելու թեման, Նավալնիի հայտնվելը Հ1-ի եթերում, հակառուսական տրամադրությունների ավելի ու ավելի խորացումը որոշակի շրջանակների կողմից եւ այլն։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս հանգամանքով անհանգստացած են նաեւ իշխանական շրջանակներում։ Ըստ այդ նույն տեղեկությունների, ռուսների հետ փորձում է ինքնուրույն «պայմանավորվել» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ 

Նա, ինչպես հայտնի է, նախկինում աշխատել է պրոկրեմլ յան «Ռեգնում» ինֆորմացիոն գործակալությունում եւ պահպանել է իր կապերը մինչ օրս։ 

Եվ օգտագործելով իր նախկին կապերը այդ շրջանակների հետ՝ փորձում է հարաբերություններ հաստատել ռուսների հետ՝ Փաշինյանից առանձին։ Վստահելիություն ձեռք բերելու համար նա, մասնավորապես տեղեկացված լինելով առկա հակառուսական եւ արեւմտյան քամիներից եկած պլանների մասին, փորձում է հնարավորինս հարթեցնել դրանց հետ կապված խնդիրները ռուսական կողմի հետ։ 

Ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը այդ ամենով փորձ է անում իր կողմը հավաքել նաեւ իշխանական այն ներկայացուցիչներին, որոնք վտանգներ են տեսնում իրենց թիմի կողմից հետեւողական հակառուսական քայլերի մեջ կամ առնվազն չեն ոգեւորվում, օրինակ՝ «Նավալնի ցույց տալով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ