News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Այդքան էլ հասկանալի չէ այս նախագծերի հրատապությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ դիմելով օրակարգային հարցերը զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին:

«Ձեր խմբագրության մի մասը, գիտենք, որ վարակակիր է կորոնավիրուսով, մյուս մասը կոնտակտովոր է ու այդպես էլ ոնց որ 14 օր չեն ինքնամեկուսացել՝ ըստ պարետի որոշման: Հիմա բոլորով հավաքել ենք այստեղ` քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունը այդքան էլ հասկանալի չէ: Ինչո՞վ է պայմանավորված այս արտահերթի նախաձեռնությունն ընդհանրապես, որովհետեւ նախագծերի առնվազն 90 տոկոսը կարելի էր սեպտեմբերին նորմալ քննարկել՝ վստահ լինելով, որ այլեւս չունենք վարակակիր կամ նրանք մեկուսացած են»,-ասաց Գեւորգ Գորգիսյանը:

Սիսակ Գաբրիելյանը չհամաձայնեց, որ օրակարգի հարցերը հրատապ չեն, եւ նշեց, որ ԱԺ-ն արձակուրդ չի գնացել, եւ խնդիր չի տեսնում պատգամավորներին եւս մեկ օր ԱԺ հրավիրելու՝ արտահերթ նիստին մասնակցելու համար:

«Եթե դուք տեղեկություն ունեք, որ որեւէ մեկն այստեղ նստած է եւ պարետի որոշմամբ պետք է ինքնամեկուսացվեր եւ ինքնամեկուսացված չէ, կխնդրեմ բարձրաձայնել, գուցե դրանից հետո ԱԺ նախագահը այլ քայլեր ձեռնարկի»,-ասաց նա:

Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ առնվազն տեսնում է պատգամավորների, որոնց մասին հայտարարվել էր, որ կորոնավիրուսով վարակված են, եւ 14 օրը չի լրացել, նաեւ կոնտակտավորներ են ներկա: «Այսինքն` նրանք, ովքեր շփվել էին այդ մարդու հետ, պետք է 14 օր մեկուսանային, իսկ դա, կարծում եմ, ձեր ամբողջ խմբակցությունն է, որ պետք է ինքնամեկուսանար, որ չի արել»,-ասաց նա եւ նշեց, որ գուցե միայն հրատապ հարցերը ներառվեին ԱԺ արտահերթ նիստին օրակարգում:

«Այստեղ մեծ փաթեթներ կան, որոնք ոչ միայն 24-ժամյա ռեժիմի հետ խնդիր ունեն, այլեւ ընդհանրապես ավելի լայն քննարկման կարիք ունեն»,-ընդգծեց Գորգիսյանը:

Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ ներկայացված նախագծերից մեկի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից է, եւ նրան պետք է ասվեր, որ հրատապ չէ հարցը, ինչի՞ եք բերել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջամտեց եւ նշեց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ցուցում ունեն մեկուսանալու, մեկուսացված են, որոնք ցուցում ունեն ինքնամեկուսանալու՝ ինքնամեկուսացած են: «Այն պատգամավորները, որոնք նախկինում, օրինակ` տիկին Պողոսյանը, եղել են կորոնավիրուսով հիվանդ, կոնկրետ նրա դեպքում 16 օրն է լրացել եւ բացասական թեստի պատասխանով կազդուրված է, ինչի առթիվ բոլորիս շնորհավորում եմ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ