News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի առողջապահության նախարարությունը ափսոսանք է հայտնել ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին պատշոնական հայտարարության առնչությամբ՝ անվանելով այդ քայլը «խոչընդոտ միջազգային համագործակցության համար»։ Յենս Սփանը հայտարարել է, որ Եվրոպան կաշխատի ԱՀԿ-ն վերաձեւակերպելու շուրջ, հաղորդում է AP-ը։

Նա նշել է, որ համավարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ընդլայնել համաշխարհային համագործակցությունը, ոչ թե կրճատել այն։

Նախօրեին ՄԱԿ-ն ու ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել են, որ Թրամփի վարչակազմը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին, որ Միացյալ Նահանգները դուրս կգան ԱՀԿ-ից հաջորդ շաբաթ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աջակենտրոն կոալիցիայի արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Յուրգեն Հարդթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դուրս գալը վնաս կհասցնի ամերիկյան եւ արեւմտյան ռազմավարական շահերին, երբ Չինաստանը խաղում է ավելի ու ավելի կարեւոր դեր միջազգային ինստիտուտներում։ «Լինելով խոշորագույն դոնոր՝ ԱՄՆ-ը թողնում է մեծ վակուում»,-ասել է Հարդթը։ «Ենթադրվում է, որ Չինաստանը կփորձի լցնել այդ վակուումն ինքը։ Դա էլ ավելի կբարդացնի անհրաժեշտ ռեֆորմները կազմակերպությունում։ Կարեւոր է, որ ԵՄ-ն օգտագործում է իր քաղաքական կշիռն ու ամրապնդում իր մասնակցությունն ԱՀԿ-ում, ինչպես եւ այլ միջազգային կազմակերպություններում»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ