News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ավստրիայում սպանված չեչենը դարձել է «Ռուսաստանի եւ անձամբ իր դեմ աշխատող հատուկ ծառայությունների» զոհ, հաղորդում է ՌԲԿ-ը։

Կադիրովը բացատրել է, որ հենց ինքն ու իր հավատարիմ թիմն է պաշտպանում Ռուսաստանի կովկասյան սահմանները, իսկ դա դուր չի գալիս օտարերկրյա հատուկ ծառայություններին։ «Պարզապես խոսելու մեթոդները, որոնք կիրառվել են նաեւ Օսմանյան կայսրությունը քայքայելու համար, կիրառվում են նաեւ այսօր․ ծախված մունետիկները վճարվում են իրենց աշխատանքի դիմաց, իսկ հետո նրանց սպանում են՝ որպես հորինված «ճշմարտության» իբրեւ անմեղ զոհեր»,-գրել է Չեչնիայի ղեկավարը։

«Ես գիտեի, որ այդ խամաճիկների կյանքը կավարտվի հենց այդպես։ Հենց իրավապահները սկսում են «անհանգստանալ» ինչ-որ մեկի կյանքի համար, այն կարճ ժամանակ անց ավարտվում է»,-հավելել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ մարդիկ չպետք է համաձայնվեն մասնակցել հատուկ ծառայությունների նախագծերում, որպեսզի չդառնան «սպառման ենթակա նյութ»։

«Իսկ ինչ վերաբերում է սպանվածին․․․Ինչի համար պայքարում էին, այն էլ ստացել են»,-Կադիրովն ամփոփել է իր հայտարարությունը։

Սպանված ասելով՝ Կադիրովը նկատի ունի ոչ միայն բլոգեր «Անզոր իզ Վենի» («Կավկազ․Ռեալիի» եւ «Կավկազսկիյ ուզել» պարբերականները պնդում էին, որ խոսքը Մամիհան Ումարովի նկատմամբ Կադիրովի քննադատության մասին էր), այլ նաեւ բլոգեր Իմրան Ալեւին (հայտնի է Մանսուր Ստարի կեղծանվան ներքո), որ սպանվել էր Ֆրանսիայի Լիլում փետրվարին։

«Անզոր իզ Վենի»-ն սպանվել է հուլիսի 5-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ