Ադրբեջանը հատուկ գործողություն է իրականացնում գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց դեմ:
Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հատուկ աօպերացիա է իրականացնում գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց դեմ, որոնք կասկածվում են բյուջետային փողերի յուրացման մեջ: Տեղեկատվության համաձայն՝ օպերացիային մասնակցում են նաեւ նախարարության աշխատակիցները: Հաղորդվում է մեծ թվով ձերբակալվածների մասին: