News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ-ում դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել։

Հայտարարությունում ասվում է.

«Երեկ երեկոյան ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածվում այն մասին, թե իբր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի։

Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։ Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը եւ բարձրացված հարցերի կարեւորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն։ Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա արդեն իսկ հուլիսի 2-ին Կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր։ Դատարանը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, շարունակում է կողմերին տրամադրել դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետներ։ Այդ նպատակով Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է նոր ժամկետ՝ սույն թվականի օգոստոսի 28-ը, ինչը հավելյալ վկայում է գործի կարեւորության նկատմամբ առկա ուշադրության մասին։

Իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու Դիմումատուների խնդրանքը։ Սույնով տեղեկացնում ենք, որ Եվրոպական դատարանի կողմից լուծվում են ոչ թե այս կամ այն երկրում ընթացող օրենսդրական զարգացումներին առնչվող, այլ անձի իրավունքի խախտումներին վերաբերող կոնկրետ հարցեր։ Ուստի Եվրոպական դատարանի առջեւ բարձրացվել էր Դիմումատուների իրավունքների շարունակական խախտումները կանխելուն, ինչպես նաեւ կայացվելիք վճռի կատարումն ապահովելուն ուղղված միջանկյալ միջոցի կիրառման հարցը։

Հայտնի է, որ միջանկյալ միջոցի հնարավոր կիրառումը գտնվում է Եվրոպական դատարանի՝ լայն հայեցողություն ենթադրող դատական քաղաքականության տիրույթում, որի շահառուները ոչ միայն դիմումատուներն են, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն այդ կերպ կարող է երաշխավորել իր վճռի կատարումը։

Պատահական չէ, որ սույն թվականի հունվարի 31-ին դատական տարվա բացմանը նվիրված միջոցառմանը Եվրոպական դատարանում քննարկվել է հենց միջանկյալ միջոցների վերաբերյալ դատական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը՝ որպես «Մարդու իրավունքների էկոհամակարգի» ուժեղացման միջոց, ինչը Եվրոպական դատարանին հնարավորություն կտար իրավունքի խախտումը բացահայտելու վաղ փուլերում դիմակայել դատավորների անկախությանը սպառնացող կառուցվածքային փոփոխություններին։

Այդուհանդերձ, Եվրոպական ընտանիքում դատական իշխանության անկախության պաշտպանությունը նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորության պայմաններում, Եվրոպական դատարանը նախընտրել է բավարարվել իր՝ պետության պատասխանատվությունը ճանաչող, անձի խախտված իրավունքի հատուցում եւ վերականգնում ապահովող դերով՝ ինքնասահմանափելով իր կանխարգելիչ գործառույթի տիրույթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ