News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերել է կորոնավիրուսով վարակման ութ նոր դեպք եւ վեց ասիմպտոմատիկ կրող, 14 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից, նշվում է ՉԺՀ-ի առողջապահության պետական ​​կոմիտեի հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ բոլոր նոր դեպքերը, այդ թվում՝ ասիմպտոմատիկ, ներմուծվում են:

Ընդհանուր առմամբ, մայրցամաքային Չինաստանում համավարակի ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 83 602 դեպք, առողջացել է 78 648 մարդ, COVID-19-ով 320 հիվանդ մնում է հիվանդանոցներում, 4 634-ը մահացել է: Ներմուծված դեպքերը 1 979-ն են, առողջացել է 1 893 մարդ:

Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսել են նաեւ տվյալներ հրապարակել հիվանդության  ասիմպտոմատիկ դեպքերի վերաբերյալ: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վեց նման դեպք, կարանտինից դուրս են թողել ութ մարդու, որոնց մոտ կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական էին բայց հիվանդությանը բնորոշ ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: 110 ասիմպտոմատիկ փոխադրողը շարունակում է մնալ հսկողության տակ, սակայն հայտնի չէ, թե նրանցից քանիսն է համավարակի ժամանակ եղել Չինաստանում:

Առանձին Հանկոնգում ամբողջ համավարակի ընթացքում հայտնաբերվել է վարակման 1469 դեպք (յոթ մարդ մահացել է, վերականգնվել է 121-ը), Մակաոյում հայտնաբերվել է 46 դեպք (45 մարդ արդեն դուրս է գրվել), Թայվանում վարակվել է 451 մարդ (յոթը մահացել է, 438-ը՝ բուժվել):

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է, ավելի ուշ վարակը պաշտոնապես անվանվեց COVID-19: Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համավարակի մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ