News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դիմորդները եւ ընդունելության քննություններ հանձնելու հնարավորություն կունենան։ Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Այդպիսի դիմորդները, Ավինյանի խոսքով, եւս իրավունք կունենան մասնակցել ընդունելության քննություններին, որպեսզի նրանց համար եւս ընդունելություն կկազմակերպվի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, կրթության նախարարի որոշմամբ, համալսարանների ընդունելության քննությունները յուրաքանչյուր մասնագիտության համար երկու-երեքից կրճատվել էին մինչեւ մեկ քննություն: Քննություններին անհրաժեշտ է դիմակ կրել, ախտահանել ձեռքերը եւ անվտանգ հեռավորություն պահպանել։

Բացի այդ, դիմորդների ծնողներին կոչ է արվել չգալ քննությունների անցկացման վայրեր՝ կուտակումներից խուսափելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ