News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հիվանդների պարագայում շատ են մեկուսացված քաղաքացիները, որոնք չունեն սնունդը որեւէ կերպ առաքելու հնարավորություն, նրանց խորհուրդ է տրվում, ով հիվանդներից մի քիչ լավ է զգում, գնա խանութ եւ գնումներ կատարի: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ նիստում դիմելով պարետ Տիգրան Ավինյանին, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Սա կարող է վարակի տարածման լուրջ պատճառ դառնալ: Ինչ պետք է անել մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքով ապահովելու համար:

Շատ են նաեւ բողոքներ գալիս, որ մարդիկ ստիպված է բժշկական ծախսեր անել, ասենք KT-ի համար: Հատկապես այն մարդիկ, որոնք այս ընթացքում զրկվել են եկամտի միջոցներից կամ թոշակառու են,. չունեն միջոցներ, խնդրի առջեւ են կանգնում:

Խոցելի խմբերի, ասենք տարիքով մեծ աշխատակիցներին շարունակում են կանչել աշխատանքի, որի այլընտրանքը եկամտից զրկվելն է: Միգուցե այս քաղաքացիներին լրացուցիչ նոր աջակցություն տանք, որ նրանք չվտանգեն իրենց կյանքը՝ գնալով աշխատանքի:

Մարդիկ գնում են բնության գրկում մաքուր օդ շնչելու, բնականաբար դիմակներ չեն կրում, եւ այդ անմարդաբնակ վայրում նրանց տուգանում են: Այդյոք չենք կարող սա փոխել, որովհետեւ կարծում եմ՝ սա որեւէ կերպ չի նպաստելու վարակի դեմ պայքարին: Սա ավելի շատ նմանվում է քաղաքացիներին տուգանելու, այլ ոչ թե առողջապահության համար պայքարի»,-ասաց Գորգիսյանը:

Ի պտասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Աջակցության ծրագրերը պարբերաբար վերանայվում են կառավարության կողմից: Եթե ունեք առաջարկներ եւ տեսնում եք, որ խմբեր կան, որ դուրս են մնացել աջակցության ծրագրերից, մենք պատրաստ կլինենք քննարկել:

Ինչ վերաբերում է ինքնամեկուսացած անձանց սննդի հարցերին, նախ տեղեկացնեմ, որ գործում է սննդի մատակարարման որոշակի ցանց, որը իրականացվում է մարզպետարանների եւ ՏԻՄ-երի միջոցով: Եթե մարդիկ ունենում են սննդի կարիք, նրանք այդ սննունդն ստանում են: Եթե ընտանիքով վարակված են, ապա կարծում եմ՝ հնարավորինս պետք է փորձել օգտվել առաքման ծառայություններից»:

Ինչ վերաբերում է բնության գրկում ընտանիքով գտնվողն անձանց տուգանելուն, պարետ Ավինյանը նշեց. «Եթե խոսքը  ոչ մեծաքանակ անձանց մասին է,  միանշանակ կարծում եմ, որ նրանք չեն մեր առաջնային թիրախը: Ոստիկանությունը պետք է խնդրեմ եւ կոչ անեմ, որ նմանատիպ մոտեցումից զերծ մնան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ