News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը հայտարարում է, որ աշխարհում սոված մարդկանց թիվը անցած տարի աճել է 10 միլիոնով, եւ նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի համավարակը եւս 130 միլիոն մարդու կարող է հանգեցնել քրոնիկ սովի: Այսպիսին են «Պարենի անվտանգության եւ աշխարհում սնուցման վիճակը» զեկույցի եզրակացությունները, որոնք հրապարակվել են ՄԱԿ-ի հինգ գործակալությունների կողմից:

Նախնական կանխատեսումները, որոնք հիմնված են համաշխարհային տնտեսական կանխատեսումների վրա, ենթադրում են, որ համավարակը «2020 թվականին քաղցածների թիվը կարող է ավելացնել 83 միլիոնով»: Իրավիճակը բարդացնում է այն, ինչը զեկույցի հեղինակները անվանում են արեւելյան Աֆրիկայում «անապատային մորեխի աննախադեպ արշավանքներ»։

ՄԱԿ-ի գործակալությունների տվյալներով՝ անցած տարի սովից տառապողների թիվը հասել է գրեթե 690 միլիոնի, որը աշխարհի բնակչության մոտ 9% ն է՝ 2018-ից աճելով 10 միլիոնով եւ 2014 թվականից՝ մոտ 60 միլիոնով:

Զեկույցում նշվում է, որ տասնամյակների կայուն անկումից հետո քրոնիկ քաղցը «աստիճանաբար սկսեց աճել 2014 թվականին եւ շարունակում է աճել»:

Ասիայում ապրում են ամենամեծ թվով թերսնվող մարդիկ՝ մոտ 381 միլիոն մարդ, ասվում է զեկույցում: Հետազոտողները պարզել են, որ Աֆրիկան ունի բնակչության ամենամեծ բաժինը, ընդ որում՝ մայրցամաքի բնակչության գրեթե 20%-ը անապահով է: Սա համեմատելի է  Ասիայի 8,3%-ի եւ Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի 7,4%-ի հետ:

Քանի որ սովի դեմ պայքարի առաջընթացը դադարել էր դեռեւս համավարակից առաջ, զեկույցի հեղինակները նշում էին, որ COVID-19-ը «ամրապնդում է համաշխարհային սննդի համակարգերի խոցելիությունն ու թերությունները»:

Ավելի քան 3 միլիարդ մարդ չի կարող իրեն թույլ տալ այն կերակուրը, որն անհրաժեշտ է առողջ սննդակարգի համար:

Համավարակի, սննդի մատակարարման խափանումների, գոյության համար միջոցների կորստի եւ ընտանիքներին տրանսֆերտներ ուղարկելու արտերկրում աշխատող մարդկանց անկարողության հետեւանքով «աղքատ եւ խոցելի խմբերի համար ավելի դժվար է առողջ սնունդ ձեռք բերել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ