News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական հակամարտությունը բացարձակապես այլ մակարդակի է հասել, որը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի եւ ընդհանրապես աշխարհի շատ երկրների համար: «Կոմերսանտի» մեկնաբան Մաքսիմ Յուսինը խորհրդածել է այն մասին, թե որ պետություններն են փորձում իրավիճակն օգտագործել իրենց նպատակների շրջանակում, եւ դա ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ:

«Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունը ոչ միայն Խորհրդային Միության նախկին երկու հանրապետություններին դրել է հերթական պատերազմի եզրագծին, այլեւ դարձել է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության լուրջ մարտահրավեր՝ նշելով համաշխարհային քաղաքականության մեջ նոր եւ բավականին վտանգավոր միտումներ:

Ամենատագնապահարույցն այն է, որ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ լարվածության նախկին բռնկումների՝ այս անգամ հայտնվել են մի ամբողջ խումբ պետություններ, որոնք ամենասկզբից սկսել են սրացումը խաղարկել, ցուցադրաբար եւ ինչ-որ իմաստով նաեւ ագրեսիվորեն աջակցելով կողմերից մեկին:

Առաջին հերթին նկատի է առնվում Թուրքիայի գլխավորությամբ պետությունների կոալիցիան, որը միանշանակորեն հանդես է եկել Բաքվի կողմում, ադրբեջանցիներին խոստանալով ռազմական օգնություն, իսկ հայերին՝ ծանր հետեւանքներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սաղմի մեջ հակամարտությունը մարել փորձելու փոխարեն, հակառակը՝ սկսեց նավթ լցնել բոցավառվող խարույկի վրա՝ ադրբեջանական հանրության մեջ մարտական տրամադրություններ բորբոքելով: Անկարան, ի դեպ, դրանով խնդիրներ է ստեղծել, այդ թվում նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար, որն, ի տարբերություն իր հայրենակիցների զգալի մասի, տրամադրված չէ առճակատման, բայց ստիպված է հաշվի նստել ռեւանշի կողմնակիցների հետ, որոնք ավելի ու ավելի բարձր են հայտարարում իրենց մասին:

Իսկ ինչպես չհայտարարեն, եթե «ավագ եղբայր» Էրդողանը խոսում է անվերապահ աջակցության մասին, եթե թուրք քաղաքական գործիչները գրեթե ուղղակի ռազմական միջամտության կոչ են անում, իսկ լրատվամիջոցներում արդեն տեղեկություններ են հայտնվել՝ իբր թուրքերը պատրաստ են Բաքու օգնության ուղարկել սիրիական ընդդիմության ջոկատներին, որոնք հենց նոր իրենց արդյունավետորեն դրսեւորել են մեկ այլ թեժ կետում՝ Լիբիայում, պատերազմելով Էրդողանի դաշնակիցների՞ կողմում:

Թուրքիայից հետո Բաքվին համերաշխություն հայտնեց նաեւ Պակիստանը, որը միջուկային տերություն է, տարածաշրջանային առանցքային խաղացող:

Հակառակ կողմը՝ պայմանականորեն «հայկական լոբբին», իրեն դեռեւս զուսպ է պահում եւ այդքան միանշանակ հայտարարություններ չի կատարում: Բայց կարելի է չկասկածել. Անդրկովկասում Թուրքիայի եւ Պակիստանի ակտիվացմանը զուգահեռ՝ անխուսափելիորեն կմոբիլիզացվեն նաեւ նրանց անհաշտ հակառակորդները՝ Եվրամիության շարքերում Հունաստանը եւ Կիպրոսը, Ասիայում Հնդկաստանը եւ Իրանը: Չարժե թերագնահատել նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայի առանցքային երկրներում, առաջին հերթին Ֆրանսիայում հայկական սփյուռքին:

Դրանով հայ-ադրբեջանական հակամարտությունը վտանգվում է տարածաշրջանայինից վերածվել միջազգայինի, երբ տարբեր տերություններ կզբաղվեն աշխարհաքաղաքական ճոպանը դեպի իրենց ձգելով՝ այդ ընթացքում մտածելով ամենեւին ոչ կարգավորման, այլ իրենց, զուտ եսասիրական խնդիրների մասին:

Հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ամեն ինչի համար հատուկ պատասխանատվություն կրող Ռուսաստանի համար սա վատ նորություն է: Հատկապես այն բանի ֆոնին, որ վերջին տարիներին ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծումը ոչ մի քայլ առաջ չի գնացել, իսկ առանց դրա Հարավային Կովկասը հետագայում եւս կմնա վառոդի տակառ, որն ապրում է դիմակայության մի բռնկումից մինչեւ մյուսը:

Եվ ինչ-որ պահի քանակը կանցնի որակի, փոխադարձ ատելության գավաթը պռնկեպռունկ կլցվի, Թուրքիայի սադրիչ ջանքերը ի վերջո պտուղներ կտան: Եվ Բաքուն, կորցրած հողերը խաղաղորեն վերադարձնելու հույսը կորցնելով ու հենվելով իր Զինված ուժերի որակական առավելության վրա՝ կսկսի արդեն ոչ թե փոքր, տեղային, այլ իսկական պատերազմ, որը տարածաշրջանի համար  կարող է ունենալ աղետալի հետեւանքներ:

Ուստի այն ուժերի համար, որոնք ցանկանում են խուսափել համանման սցենարից (եւ առաջին հերթին Մոսկվայի համար) հայ-ադրբեջանական սահմանին վերջին մարտերը պետք է դառնան նույնիսկ ոչ թե տագնապի զանգ, այլ կոչնակ, վեչեի զանգ, որը նախազգուշացնում է՝ իրավիճակը զարգանում է շատ վտանգավոր ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ