News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

STARMUS աշխարհահռչակ փառատոնը հայտարարում է 2021-ի նշանակալի իրադարձության՝ Մարս մոլորակին նվիրված STARMUS VI-ի մասին։ Փառատոնի հյուրընկալող երկիրը Հայաստանն է։

STARMUS VI միջազգային փառատոնը կանցկացվի Հայաստանում 2021 թվականի սեպտեմբերի 6-ից 11-ը: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով միջոցառմանը նվիրված առցանց համաժողովում:

Ըստ նրա՝ երբ անցյալ տարի STARMUS V անկացման շրջանակներում նա առաջարկեց անցկացնել հաջորդ փառատոնը Հայաստանում, «մասնակիցներից ոմանք մեծ ոգեւորությամբ ընդունեցին այս առաջարկը, ոմանք՝ ոգևորությամբ, իսկ ոմանք, ըստ երևույթին, չգիտեին, թե ինչ երկրի մասին է խոսքը»: 

Նախագահը շնորհակալություն է հայտնել փառատոնի Խորհրդին՝ փառատոնը Հայաստանում անցկացնելու որոշման համար: «Մենք բարձր եք գնահատում  այս փառատոնը Հայաստանում անցկացնելու փաստը, Խորհրդի անդամները կարող են վստահ լինել, որ այս փառատոնը հիանալի կազմակերպված եւ առանձնահատուկ է լինելու: Նա նշեց, որ Խորհրդի անդամները չեն փոշմանելի իրենց որոշման համար եւ հպարտ կլինեն փառատոնը Հայաստանում անցկացնելու մասին որոշմամբ»,- ասաց ՀՀ նախագահը:

Նախագահը շեշտեց, որ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում փառատոնի գաղափարը, որը միավորում է գիտությունը, կրթությունն ու մշակույթը: «Այս համատեքստում ես չեմ կարող չհիշատակել, որ Հայաստանն այս տեսանկյունից առանձնահատուկ երկիր է, որտեղ բոլոր նախարարությունները վերահսկվում են մեկ նախարարության կողմից»,- ասաց նախագահը:

Նշելով, որ նա հնարավորություն է ունեցել փառատոնի խորհրդի անդամների հետ քննարկել Հայաստանում STARMUS VI անցկացման առանձնահատկությունները, Սարգսյանը ասաց, որ կցանկանա ավելի շատ բազմազանություն տեսնել այս միջոցառման շրջանակներում: Այդպես, նա նշեց ոչ միայն ռոք կատարողների մասնակցության, այլեւ դասական եւ ժամանակակից երաժշտության ապահովման անհրաժեշտությունն առաջիկա փառատոնի շրջանակներում: Փառատոնի գիտական ​​բաղադրիչի մասով ախագահը նշեց նաեւ «ընդլայնման» անհրաժեշտությունը:

«Աստղագիտությունն այսօր, մեծ հաշվով, ներառում է թե՛ ֆիզիկան, թե՛ քիմիան, թե՛ կենսաբանությունը: Մենք ուրախ կլինեինք, եթե փառատոնի շրջանակում Հայաստան այցելեին այս ոլորտների տասնյակ Նոբելյան մրցանակակիրներ, ու որ փառատոնի շրջանակում դասախոսությունների ժամանակ նրանք ոչ միայն ներկայացնեին ոլորտի նորությունները, այլ նաեւ ոգեւորեին Հայաստանի եւ այլ երկրների երիտասարդ գիտնականներին»,- հայտարարեց Սարգսյանը:

Նախագաի գնահատմամբ՝ Հայաստանի ապագան մեծապես կախված կլինի գիտությունից եւ ինովացիաներից: Այս տեսակետից նա նշեց փառատոնին նաեւ AI  ոլորտի մասնագետների մասնակցության ապահովման անհրաժեշտությունը: «Ժամանակակից աշխարհում տիեզերագնացությունը չի կարող զարգանալ առանց արհեստական ինտելեկտի, առանց AI տեխնոլոգիաների չեն կարող զարգանալ նաեւ մյուս գիտությունները եւ նույնիսկ երաժշտությունը: Նույն ռոք երաժշտությունն այսօր տեխնոլոգիաներ է պարունակում»,- նշեց նախագահը:

Հայաստանում փառատոնի անցկացումը երկրի համար չափազանց կարեւոր է նաեւ ճգնաժամի հաղթահարման տեսակետից, որը հարուցել է կորոնավիրուսի համավարակը: Նշելով, որ ամբողջ աշխարհում զբոսաշրջային եւ հյուրանոցային բիզնեսն ամենից շատ է տուժել՝ Սարգսյանը հույս հայտնեց, որ մեկ տարի հետո Երեւանը եւ Հայաստանը ընդհանուր առմամբ լեփ-լեցուն կլինեն հազարավոր զբոսաշրջիկներով, որոնք կգան Հայաստան փառատոնին մասնակցելու համար:

Գիտության եւ արվեստի աշխարհահռչակ փառատոն STARMUS-ը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների եւ տիեզերագնացների:

STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին. առաջին՝ խորհրդային MARS 3-ից եւ ամերիկյան MARINER 9-ից մինչեւ NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի ծրագրերը։

50 տարի է անցել Կարմիր Մոլորակի վրա MARS 3-ի թեթեւ վայրէջքից ու մոլորակի մակերեւույթի վերաբերյալ առաջին տվյալները Երկիր ուղարկելուց։ Նույն թվականին՝ 1971-ին, NASA-ի MARINER 9-ը դարձավ Մարսի շուրջ պտտվող առաջին օրբիտային սարքը։

Այս իրադարձություններին հաջորդեցին NASA-ի տասնյակ հաջող առաքելությունները, որոնք Արեգակնային համակարգում մեր «հարեւանի» մասին ավելի հստակ պատկերներ եւ ինֆորմացիա փոխանցեցին։ 2020թ․-ի ամռանն աշխարհի երեք տիեզերական գործակալություն պլանավորում է մեկնարկել դեպի Մարս առաջին առաքելությունները, որոնք մոլորակ կժամանեն 2021թ․-ին։

Հետեւելով ձեւավորված ավանդույթին՝ փառատոնը քննարկելու է հրատապ խնդիրներն ու ցուցադրելու է Մարսի ուսումնասիրության մասին ֆիլմեր։ Ֆիլմերի նախորդ ցուցադրությունները ներառել են «Apollo 11»-ն ու «The Spacewalker»-ը՝ Starmus-ի խորհրդի անդամ եւ լեգենդար ռուս աստղագնաց Ալեքսեյ Լեոնովի մասին։

Փառատոնն անցկացվելու է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Նախագահը Starmus-ը Հայաստան էր հրավիրել  2019 թվականին՝ Ցյուրիխում՝ Starmus V-ի բացման արարողությանն ունեցած իր ելույթում։

Փառատոնին ՀՀ կառավարության անունից կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, որը սերտորեն համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ փառատոնը կդարձնի կրթական, գիտական եւ գեղարվեստական բացառիկ իրադարձություն:

Ինչպես նախորդ տարիներին՝ 6-րդ Starmus փառատոնը հյուրընկալի աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների եւ տիեզերագնացների՝ կիսվելու բեկումնային բացահայտումներով, անդրադառնալու հրատապ հարցերի եւ ոգեշնչելու նոր սերնդի գիտնականներին ու հետազոտողներին։

Starmus-ի Խորհուրդը փառատոնի՝ արվեստի եւ երաժշտության ոլորտի խոսնակների անունները կհայտարարի ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում։ Փառատոնի հաստատված խոսնակներն են Նոբելյան մրցանակակիր գիտնականներ Էդվարդ Մոզերն ու Միշել Մայորը, Apollo 16-ի Լուսնագնաց Չարլզ Դյուկը, CRISPR գեների խմբագրման տեխնոլոգիայի համահեղինակ Էմանուել Շարպանտիեն ու «iPod-ի հայր» եւ NEST-ի հիմնադիր Թոնի Ֆադելը։ Առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.starmus.com. 

Starmus-ի մասին

Առաջին Homo Sapiens-ի՝ աստղալի երկինք նայելուց ի վեր մենք հիացել ենք Տիեզերքի հսկայականությամբ: Նույնիսկ այսօր, մենք խոնարհվում ենք Տիեզերքի անչափելի մեծության առջեւ, հատկապես՝ երբ ֆիզիկայի եւ աստղագիտության ոլորտում առաջընթացի շնորհիվ հասկացել ենք, թե ինչ հսկայական հեռավորություն կա մեր ու անգամ մեր մոլորակին ամենամոտ գտնվող աստղերի միջեւ: 

Սթիվեն Հոքինգն ու Ալեքսեյ Լեոնովը՝ ռոք աստղ եւ աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հետ միասին, հիմնել են Գիտական հաղորդակցության համար Սթիվեն Հոքինգի անվան մեդալ, որը շնորհվում է գիտական հաղորդակցության մեջ նշանակալի ներդրումներ ունեցած անհատներին ու խմբերին: Սթիվեն Հոքինգի մեդալակիրներ են Իլոն Մասկը, Ժան Միշել Ժարը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Բրայան Ինոն, Հանս Ցիմերը եւ The Particle Fever  վավերագրական ֆիլմը:

Starmus փառատոնը միավորում է Նոբելյան մրցանակակիրների, ականավոր հետազոտողների, աստղագետների, մտածողների, գիտության, մշակույթի, արվեստի ու երաժշտության ոլորտի տղամարդկանց եւ կանանց՝ կիսելու իրենց գիտելիքներն ու ընդհանուր որոնումների փորձը՝ այսօրվա մեծագույն հարցերի պատասխանները գտնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ