News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պետք է հակազդեն աճող թուրքական ագրեսիային Միջերկրական ծովի արեւմտյան հատվածում, հայտարարել են ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները Newsweek-ում հրապարակած հոդվածում:

«Վաշինգտոնի ոչ բավարար ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ ավելացրել է Անկարայի ագրեսիվությունը, որն իր հերթին ուժեղացնում է լարվածությունը տրանսատլանտյան դաշինքում, խաթարում է խաղաղ էներգիայի զարգացման խթանման Ամերիկայի կարողությունը եւ սրում է քաղաքացիական պատերազմը Լիբիայում»,- գրում են Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանը եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի նախկին տեղակալ Չարլզ Վալդը:

Նրանք նշել են, որ Ամերիկայի Ազգային անվտանգության հրեական ինստիտուտի (JINSA) «Միջերկրական ծովի արեւելյան հատվածը» նախագծի նոր զեկույցը, որի համանախագահներն են նրանք հանդիսանում, ցույց են տալիս COVID-19-ի համավարակի ընթացքում Թուրքիայի գործողությունների տագնապալի հետեւանքները եւ այն, թե ինչպես իրավիճակը կարող է ել ավելի վատթարանալ ԱՄՆ անգործության պատճառով:

Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք մեծ համառություն էր ցուցաբերում դեռ համավարակից առաջ, ինչը վեճերի էր հանգեցրել Արեւելյան Միջերկրական ծովի Արեւելյան հատվածի գրեթե բոլոր երկրների հետ: Էրդողանը կրկնապատկել է իր ագրեսիան Լիբիայում եւ էներգետիկ հարուստ ջրերում Կիպրոսի եւ Հունաստանի շուրջ համավարակի ժամանակ: Հնարավոր է՝ Անկարան հույս ունի, որ Միացյալ Նահանգներն եւ Եվրոպան միջոցներ չունեն՝ թուրքական պահանջներին արեւմտյան Միջերկրական ծովում հակազդելու համար։

«Ապագայում համավարակը, ամենայն հավանականությամբ, անկայունության սրման եւ լարվածության աճի կհանգեցնի Միջերկրական ծովի Արեւելյան հատվածում, հիմնականում՝ Թուրքիայի կողմից հետագա սադրանքների արդյունքում»,- հայտարարել են նախկին պաշտոնյաները: Նրանք նշել են, որ անկայունությունը տարածաշրջանի շուրջ նշանակում է, որ Միացյալ Նահանգները պետք է լուրջ հայտարարեն կայունությանն ուղղված իրենց հանձնառության մասին՝ հատուկ դեսպանորդ նշանակելով Միջերկրական ծովի Արեւելյան հատվածում՝ «տարածաշրջանային էներգետիկ ռեսուրսների համատեղ շահագործմանը նպաստելու եւ Թուրքիայի էներգետիկ խաղաղ զարգացումը խաթարելու ջանքերին ակնհայտ հակակշիռ ստեղծելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ