News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի պանդեմիան կենսաբանական պատերազմի փորձ է եւ ստուգում հայրենական առողջապահական համակարգի համար: Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է Ազգային բժշկական պալատի ղեկավար, Համառուսական ազգային ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ, բժիշկ Լեոնիդ Ռոշալը:

«Երբ ես վերլուծում եմ ստեղծված իրավիճակը, հասկանում եմ, որ դա կենսաբանական պատերազմի փորձ է: Ես չեմ ասում, որ այդ վիրուսը մարդն է ստեղծել. նման պնդումների համար բավարար հիմքեր չկան, ես վիրուսաբան չեմ: Սակայն սա ստուգում է առողջապահական համակարգի համար»,-նշել է նա:

Ռոշալը բարձր է գնահատել ՌԴ նախագահի, կառավարության, առողջապահության նախարարության եւ այլ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցները:   

«Որոշումներ կայացնելիս հաշվի է առնվել այլ երկրների փորձը: Կորոնավիրուսով վարակված պացիենտներին բուժօգնության ցուցաբերման որակի մասին կարելի է դատել ապաքինվածների թվով, որոնց թիվն անշեղորեն աճում են»,-հավելել է նա:

Ռոշալի կարծիքով՝ Ռուսաստանին հաջողվել է խուսափել պանդեմիայի ծանր հետեւանքներից բնակչության ոչ մեծ խտության շնորհիվ: «Ես արդեն ասել եմ, որ պանդեմիայի տարածման համար կարեւոր է նաեւ բնակչության խտությունը: Խիտ բնակեցված են միայն Մոսկվան եւ Մոսկվայի շրջանը: Իսկ ընդհանուր առմամբ ՌԴ տարածքը հսկայական է: Մեր երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերը քիչ են, ինչին հաջողվել է հասնել սանիտարական կորդոնների ներդրման, մուտքի արգելքի սահմանափակման եւ ներքին հսկողության միջոցների շնորհիվ»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ