News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Միասին մենք կարող ենք» միջոցառման շրջանակում «Թովմասյան» հիմնադրամի նպատակներից մեկն ամբողջությամբ իրականացվել է: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը:

Նա հիշեցրեց, որ մայիսի 2-ին տրվել է մասշտաբային համահայկական ծրագրի մեկնարկը, որի բոլոր միջոցներն ուղղվել են Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժման ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ սարքավորումների եւ դեղամիջոցների գնմանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությանը մասնակցել են 4 մայրցամաքներից 120 հայ գործիչներ:

«Այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի ֆիքսենք այն փաստը, որ 5 նպատակներից մեկն իրականացել, մենք լիովին բավարարել ենք բոլոր հայտերը 2500 ստացված նվիրատվությունների շնորհիվ: Մենք միասին կարողացանք սարքավորումներով եւ անհրաժեշտ իրերով ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանամերձ հիվանդանոցներին: Ծրագրի մեկնարկի մասին որոշումն ընդունվել է ապրիլի 3-ին, երբ գրանցվեց վարակման ընդամենը 736 դեպք, 7 մահ եւ 34 նոր դեպք: Մայիսի 2-ին, երբ մեկնարկեց համերգը, դեպքերի թվիը հասավ 2148-ի: Հունիսի 3-ին, այսինքն՝ առնվազն 40 օր հետո, օգնություն տրամադրեցինք Վանաձորի հիվանդանոցին: Այդ օրերին գրանցվեց 16 000 դեպք: Այսօր դեպքերը հասնում են 39 000-ի: Այս դինամիկան ցույց է տալիս մեր միջոցառումների ակտուալությունը»,-նշեց Թովմասյանը:

Նա հստակեցրեց, որ այլ նպատակների թվում է մարդկանց սոցիալական հեռավորություն պահելու մշակույթի մասին տեղեկացնելը, եւ հենց այդ սկզբունքով համերգ կազմակերպվեց: «Բացի այդ, պետք է միասնական լինել եւ ցույց տալ, որ այս պայմաններում մենք կարող ենք համախմբվել: Կարեւոր է նաեւ ցույց տալ, որ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում կարող է օգնել: Դա սոցիալական պատասխանատվության օրինակ է»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ կարեւոր չէ, թե ում է պատկանում այս կամ այն բժշկական հաստատությունը՝ առողջապահության նախարարությանը, այլ գերատեսչության կամ սուբյեկտի, կարեւոր է աջակցությունը, եւ դա պետք է հետեւողական բնույթ կրի:

«Ինչ վերաբերում է հնարավոր երկրորդ ալիքին, որը սպասվում է աշնանը, ապա դրա մասին կարելի էր խոսել, եթե ավարտվեր առաջին ալիքը: Կարելի է ասել, որ մենք անցնում ենք առաջին ալիքի տարբեր փուլեր»,-հավելեց Արտակ Թովմասյանը:

Նա պարզաբանեց, որ Հիմնադրամը սովորաբար զբաղվում է գիտության, կրթության եւ սպորտի հարցերով, այդ պատճառով բժշկությունը սկզբնապես ներառված չէր ծրագրերում, եւ որոշումն ընդունվեց՝ ելնելով իրավիճակից:

«Մենք նաեւ շատ հայտեր ենք ստանում՝ կապված սոցիալական ոլորտում խնդիրների հետ, այդ պատճառով որոշում ընդունվեց նման խնդիրների լուծման կենտրոն բացել, որը իրավաբանական եւ խորհրդատվական օգնություն կտրամադրի»,-եզրափակեց Արտակ Թովմասյանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ