News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գյումրի քաղաքի տարեցների տուն-ինտերնատում` խնամքի կենտրոնում, նախօրեին կատարված 28 թեստավորումից կորոնավիրուս է հաստատվել միայն 2 աշխատակցի մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր Խաչի ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այդ աշխատակիցների վիճակը լավ է, նրանք մեկուսացել են տանը:

Բացի այդ Նունե Գրիգորյանն հավելեց, որ այնտեղ կորոնավիրուսային հիվանդությունը նահանջել է:

«Հիվանդանոցներում բուժվող շահառուներ և աշխատակիցներ այլևս չկան, բոլորը դուրս են գրվել, նրանց վիճակը լավ է»,- ասաց Նունե Գրիգորյանն ու հավելեց, որ այս պահին խնամքի կենտրոնում կան 2 մեկուսացված շահառուներ, ովքեր երկու օրից դուրս կգան մեկուսացումից:

Հիշեցնենք, որ տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել  է 56 շահառուի եւ 12 աշխատակցի մոտ։ Խնամքի կենտրոնում մահացածների ընդհանուր թիվը 5-ն է, որոնցից մեկը մահացել է այլ հիվանդության պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ