News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Միության ապագան կայանում է անդամ պետությունների զարգացմանը, համագործակցությանն ու փոխգործակցությանն ուղղված աշխատանքի մեջ: Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման համապարփակ պլանի մշակմանն ուղղված փորձագիտական ​​խորհրդակցությունների շարքի ընթացքում հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը:

Որպես հրավիրված փորձագետներ ելույթ են ունեցել նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եւ Արտաքին առեւտրի համառուսական ակադեմիայի ներկայացուցիչները: Հանձնաժողովը սկսել է Ռազմավարական ուղղությունների իրականացման ծրագրի մանրամասն ուսումնասիրությունը` լիովին համաձայնեցված բաժինների ձեւաչափով:

Իր հերթին ԵՏՀ ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազեւը նշել է, որ կրթության ոլորտում տնտեսական համագործակցության ընդլայնումը ԵՏՄ-ում ինտեգրման գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում ամրագրված ուղղություններից մեկն է:

ԵՏՀ-ն, օրինակ, արդեն սկսել է այդ աշխատանքը` «Ունիվերսարիում» հարթակում եվրասիական ինտեգրման վերաբերյալ առցանց դասընթաց սկսելու միջոցով: ԵՏՄ երկրների բուհերը նույնպես ակտիվորեն ներդնում են եվրասիական թեքումով դասընթացներն ուսումնական գործընթացում: Օրինակ, ԵԱՏՄ Միջխորհրդարանական վեհաժողովին առընթեր համալսարանում (Սանկտ Պետերբուրգ), որի գիտական ​​ղեկավարն ինքը` Սերգեյ Գլազեւն է, ներդրվել են «Ինտեգրացիոն իրավունք», «ԵԱՏՄ իրավունք» եւ «ԵԱՏՄ մաքսային իրավունք» առարկաները:

Նրա կարծիքով` ԵՏՀ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում` «Ռազմավարություն-2025» նախագծի գիտական ​​եւ փորձագիտական ​​աջակցությամբ, հնարավորություն է տալիս հաջողությամբ հաղթահարել «եվրասիական» առարկաների դասավանդման կադրերի պակասի հետ կապված դժվարությունները, առաջին հերթին` ԵԱՏՄ իրավունքի: «Եվրասիական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման վեկտորների փոխազդեցության եւ ընկալման կուտակված փորձը կնպաստի բարձր որակավորում ունեցող անձնակազմի ներգրավմանը, որոնք խորապես մասնագիտացած են միության իրավունքի խնդիրների մասով»,- ընդգծել է Սերգեյ Գլազեւը:

Նա, մասնավորապես, նշել է, որ կարեւոր է նաեւ բացահայտել ինտեգրման ներուժը մարդկանց համար` բարելավել քաղաքացիների բարեկեցությունն ու կյանքի որակը ոչ միայն ԵՏՄ անդամ պետությունների տարածքում աշխատելու եւ ճանապարհորդելու հնարավորության հաշվին, այլեւ` առողջապահության եւ կրթության ժամանակակից չափանիշներին հասանելիության առումով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնարավոր է՝ ԵՏՄ-ում ալկոհոլի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը հետաձգվի
Ալկոհոլային արտադրանքի անվտանգության վերաբերյալ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 9-ին․․․
ՌԴ ՆԳՆ-ն ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքներն օգտագործել թույլատրող օրինագիծ է մշակել
Օրինագիծը փոփոխում է «Ճանապարհային անվտանգության մասին» դաշնային օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ կետը...
ԵՏՀ Խորհուրդը սկսել է զբաղվել հայկական ավտոմեքենաների հետ կապված խնդրով
«Մասնավորապես, որոշվել է ընդլայնել Միության երկրների մաքսային մարմինների միջեւ տեղեկությունների փոխանակումը...
ԵՏՀ-ն կնեկայացնի ԵԱՏՄ-ում ապրանքի ծագման երկիրը հաստատելու կանոնները
Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ապրանքների ծագման երկիրը հաստատելու կանոնների ստեղծմանը եւ պետական գնումների նպատակով եվրասիական արդյունաբերական արտադրանքի գրանցամատյանի վարմանը․․․
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին
Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի...
Տիգրան Սարգսյան. Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղրղզստանի քաղաքացիների համար տեղաշարժի պայմանները կարող են մեղմվել