News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ախալքալաքում անկարգությունների պատճառը Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանությունն է։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Ականատեսների խոսքով` տարիներ շարունակ երկու գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։

Սպանության մեջ կասկածվողը Դիլիսկա գյուղի բնակիչ, Ախալքալաքում բնակվող Գաբրիելյանների որդին է։

Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։

Սպանությանը հաջորդել է մոտ հարյուր մարդու մասնակցությամբ ծեծկռտուքը, ինչի հետևանքով մի քանի անձ գտնվում են վերակենդանացման բաժանմուքում․ դրանց թվում նաև Սամվել Գաբրիելյանը։ Ըստ նախնական տվյալների հիվանդանոցում մահացել է ևս մեկ անձ։

Հրդեհներն այս պահին մեկուսացված են, ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնում Ախալքալաքում՝ դեպքի վայրում, հարակից համայնքների ճանապարհներին, հիվանդանոցի տարածքում ու նշված անձանց համայնքներում։

Վարդիկ Մարաբյանը 27 տարեկան էր,ամուսնացել էր վեց ամիս առաջ։

Քաղաքի տարբեր հատվածներում հրդեհված մեքենաներ են, ճանապարհները փակ են, միջադեպերին մասնակցել են մի քանի համայնքների երիտասարդներ, արտահերթ աշխատում է նաև բժշկական հաստատությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից կայքին հայտնել են, որ այս պահին մեկնաբանություն չեն տալիս, իսկ Վրաստանի խորհրդարանի երեք հայ պատգամավորից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նրանց պաշտոնական էջերում միջադեպին անդրադարձ չկար։

Տպել