News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 30
USD
488.41
EUR
571.78
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կիրակնօրյա ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանում և մարզերում։ Հանգստյան օրերին խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում և ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են։

Թե մայրաքաղաքի, թե մարզերի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ հայտնաբերվել են: Սրճարաններում, հանրային սննդի այլ օբյեկտներում հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսվարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում որոշ անփութություն նկատվում է:

Շաբաթօրյա գիշերային ստուգայցը Երևանի գիշերային ակումբներում ու սրճարաններում փաստել է, որ չի պահպանվում զանգվածային միջոցառումներ չանցկացնելու մասին պարետի որոշումը:

Իրացման ցանցում արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման, ինչպես նաև դիմակների ոչ պատշաճ կրելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։

ՍԱՏՄ տեսուչների կողմից արձանագրված խախտումների հիմքով՝ մի շարք տնտեսավարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին։

Թեև ակնառու է, որ պարետի սահմանած սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում տնտեսավարողներն այժմ առավել իրազեկ, հետևաբար՝ ավելի օրինապահ ու բարեխիղճ են, այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն ամեն անգամ հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության նորմերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստվում է ընդունել զբոսաշրջիկների առաջին խմբին
Սլովակիայի կառավարությունը հաստատել է արտակարգ դրությունը
Արտակարգ դրությունը, որը կտեւի 45 օր, կառավարությանն ավելի լայն լիազորություններ է տալիս` ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու համար…
Մերկել. մենք բոլորս ցանկանում ենք խուսափել երկրորդ կարանտինից
Կորոնավիրուսից մահացածը 77-ամյա տղամարդ է. ուներ ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Այսպիսով` երեկ կատարվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 458 նոր դեպք: Ունենք 152 առողջացած…
Կորոնավիրուսով վարակման 458 նոր դեպք մեկ օրում. մահացել է 2 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 292193, վերջին մեկ օրում` 3146 նոր թեստավորում...
Հնդկաստանում ավելի քան 60 միլիոն մարդ կարող էր վարակվել նոր կորոնավիրուսով
Հնդկաստանը, որտեղ 1.3 միլիարդ մարդ է բնակվում, վարակման դեպքերի թվով երկրորդն է աշխարհում` ավելի քան 6.1 միլիոն դեպք...
Ամենաշատ