News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

««Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» (այժմ՝ IDBank)» գործը, որով ընկերությունը Բանկից պահանջում է 22 մլն ԱՄՆ դոլար տուգանք վճարել, վճռաբեկ դատարանում է։ 

Հիշեցնենք՝ ս․թ․ մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց IDBank-ի բողոքը՝ բեկանելով  առաջին ատյանի դատարանի՝ Բանկից 22 մլն ԱՄՆ դոլար բռնագանձելու  վճիռը։ Նշված տուգանքը սահմանվել էր 2015 թ․-ին Բանկի և «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության միջև կնքված համաձայնագրով, որն էլ, ի դեպ, մեկ այլ գործով սնանկության դատարանի կողմից որակվել է առոչինչ և որպես հետևանք ճանաչվել իրավական ուժ չունեցող։

Ներկայում Բանկից 22 մլն ԱՄՆ դոլար բռնագանձելու  գործով վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ինչպես «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունը՝ պահանջելով բեկանել վերաքննիչի վճիռը, այնպես էլ IDBank-ը՝ պահանջելով վերանայել վերաքննիչ դատարանի կողմից բերված հիմնավորումները։

«Դա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք վերաքննիչ դատարանի վճռից․ այնուամենայնիվ մեր  կարծիքով առկա են բոլոր հիմքերը վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչի մատնանշած հիմնավորումները վերանայելու համար։ Այս ամսվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի այս բողոքները, բայց ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք գործ ունենք մի մարդու հետ, ով հայտնի է ոչ բարեխիղճ գործելաոճով և տպավորություն է, որ ծրագրված հարձակում է իրականացնում բանկային համակարգի վրա՝ ակնհայտ մեքենայությունների միջոցով գումար կորզելու փորձեր կատարելով։ Հանցագործության մասին հաղորդումով, ի դեպ, Բանկի բաժնետերը դիմել է ԱԱԾ։ Հիշեցնեմ նաև, որ այն համաձայնագիրը, որով Գ․Աֆանդյանը՝ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության իրական շահառուն, փորձում է Բանկից ստանալ 22 մլն դոլար չլսված տուգանքը, առաջին ատյանի դատարանի կողմից առոչինչ է որակվել», - ասել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը և հույս հայտնել, որ դատարանն այս անգամ ևս կգործի օրենքի և ողջամտության սահմաններում։

Հիշեցնենք, որ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության նախկին սեփականատիրոջ՝ Գևորգ Աֆանդյանի եղբորորդին վերջերս նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Բանկում չեն մեկնաբանել այս նշանակումը, սակայն հույս են հայտնել, որ դա որևէ կերպ չի անդրադառնա արդարադատության իրականացման վրա։    

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ